USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի մարզիկների երկրորդ խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո Ucom-ի հովանավորությամբ

26.07.2016, 15:30
Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի երկրորդ խումբն այսօր ուղևորվեց դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո:
Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի մարզիկների երկրորդ խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո Ucom-ի հովանավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի երկրորդ խումբն այսօր ուղևորվեց դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։

Բռնցքամարտիկները հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի, հրաձիգ Հրաչիկ Բաբայանը՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, ինչպես նաև սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին գլխավոր սպորտային ստուգատեսին, նշվում է հաղորդագրության մեջ:

Պատվիրակության հետ Ռիո մեկնեց նաև ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Առաքել Միրզոյանը:

Մարզիկների հարազատների հետ միասին հայկական օլիմպիական թիմին ճանապարհելու էին եկել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Ազգային օպերատորի աջակցությամբ Ռիո մեկնած ազգային օլիմպիական հավաքականի ելույթներին բոլորս ենք հետևելու և համոզված եմ, որ շատերը վերադառնալու են բրոնզե, արծաթե և, անկասկած, ոսկե մեդալներով: Մենք հավատում ենք մեր մարզիկների տոկունությանը և միայն հաջողություն ենք մաղթում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ -0-