Հայաստանի Վերահսկիչ պալատը չափազանց անորոշ է գնահատել Գյումրու տեխնոպարկի շինարարության ծրագրի իրականացումը
23.05.2013,
15:28
Հայաստանի Վերահսկիչ պալատը Գյումրու տեխնոպարկի շինարարության ծրագրի իրականացման գործընթացը «ավելի քան անորոշ» է գնահատել, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Վերահսկիչ պալատը Գյումրու տեխնոպարկի շինարարության ծրագրի իրականացման գործընթացը «ավելի քան անորոշ» է գնահատել, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Ըստ նրա, Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ նշվում է, որ մշակված ծրագիրը գնահատվել է 45 մլն դոլարի չափով, տեխնոպարկի գործարկման համար տարբեր միջոցառումներ են նախատեսվել։ Սակայն Պալատում վստահ են, որ ծրագրում ներառված միջոցառումները չեն իրականացվել։
«Ամեն ինչ առավել քան անորոշ է»,– նախարարը մեջբերեց Գյումրու տեխնոպարկի շինարարության ծրագրի վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը` ավելացնելով, որ Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է հետևել տեխնոպարկի շինարարության ծրագրի իրականացման ուղղությամբ միջոցառումներին։
«Իսկ ո՞վ է դա ժխտում։ Ծրագիրն ամբողջովին վերանայվել է»,– իր կողմից նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի կառավարությունը 2010թ. մայիսի 27-ին հաստատել է Գյումրու տեխնոպարկի 2010թ. գործունեության ծրագիրը: Գյումրիում տեխնոպարկի ստեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2006 թ.-ի մարտի 2-ին: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի ապրիլի 9-ին հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագրին:
Տեխնոպարկ-ինկուբատորի գործունեության հիմնական ուղղությունները կապված են հետևյալ ոլորտների հետ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, մոդելավորում, ոսկեգործություն և զբոսաշրջություն։ Ենթադրվում է, որ տեխնոպարկը հանդես կգա փոքր և միջին բիզնեսի ինկուբատորի դերում, որը կզբաղվի գիտատար արտադրությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել երկրի արտահանման հնարավորությունները:
Հայաստանի Վերահսկիչ պալատը 2012թ.–ի ընթացքում ստուգումներ է անցկացրել Հայաստանի 12 պետական մարմիններում։ Ստուգումներն իրականացվել են արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների, էկոնոմիկայի, բնապահպանության, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության, կրթության և գիտության, տարածքային կառավարման նախարարություններում, ԱԻՆ–ում, ինչպես նաև Հայաստանի Գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, Ջրային տնտեսության պետական կոմիտեում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ)։ –0–