USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2018 թ.–ին 1 մլրդ դոլարի հասցնելու համար պետք է արագացնել աճի տեմպերը

18.01.2013, 15:38
Հայաստանի ՏՏ ոլորտի` 2008-2018 թվականների զարգացման հայեցակարգում բավականին հավակնոտ ցուցանիշներ են ամրագրված, որոնց հասնելու համար հարկ է արագացնել աճի տեմպերը, ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2018 թ.–ին 1 մլրդ դոլարի հասցնելու համար պետք է արագացնել աճի տեմպերը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՏՏ ոլորտի` 2008-2018 թվականների զարգացման հայեցակարգում բավականին հավակնոտ ցուցանիշներ են ամրագրված, որոնց հասնելու համար հարկ է արագացնել աճի տեմպերը, ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

«Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ 2018 թվականին պետք է ապահովել ՏՏ ոլորտի 1 միլիարդ դոլարի շրջանառություն և ստեղծել 20 հազար աշխատատեղ։ Դրա համար պետք է արագացնել աճի տեմպերը, քանի որ ՏՏ ոլորտի 20–տոկոսանոց միջին աճի դեպքում այդ ցուցանիշներին դժվար կլինի հասնել»,– ասաց նա ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

2013 թվականի սկզբից UITE–ն իրագործում է «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մոնիթորինգ» 2008-2018 թվականներին ծրագրված և առայսօր իրագործված նախագծերի և աշխատանքների բացահայտման, դրանց արդյունավետության սահմանման, ինչպես նաև նախագծերի իրականացման մեջ հասարակայնության և ՏՀՏ ոլորի ընկերությունների ներգրավվածության համար։

Ենգիբարյանը դրական է բնութագրել հայեցակարգի իրագործման ընթացիկ փուլը` այն անվանելով ոչ թե պաշտոնական փաստաթուղթ, այլ հետագա ծրագրման վեկտոր։ «2018 թվականի տեսանկյունից մենք այսօր լուրջ հաջողությունների հասնել, և ամենակարևորը, պետության և մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի իրականացմանը»,– ասաց նա։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, հայեցակարգում ամրագրված է, որ 2013 թվականին երկրում պետք է գործի 400 ընկերություն, և այդ ցուցանիշին հաջողվել է հասնել արդեն 2012 թվականի վերջին։

«Փաստաթղթում նշվում է, որ արտադրողականության մակարդակը մեկ աշխատողի հաշվարկով 2013 թվականին պետք է կազմի 25 հազար դոլար, սակայն արդեն 2012 թվականին այդ ցուցանիշը կազմում է 35 հազար դոլար»,– ասաց նա, ավելացնելով, որ այս հայեցակարգի իրագործումն ավելի արագ է ընթանում։

UITE ղեկավարի խոսքով, 2012 թվականի արդյունքներով, ոլորտի ընդհանուր եկամտաբերությունը կազմում էր 250 մլն դոլար, սակայն 2013 թվականին 400 մլն դոլարի նպատակային ցուցանիշի հասնելու համար անհրաժեշտ է ոլորտի աճի ավելի արագ տեմպեր ապահովել։

Խոսելով այն մասին, որ մինչև 2018 թվականը Հայաստանին պետք է ստեղծվի ճարտարագիտական մասնագիտությունների 20 հազար աշխատատեղ` Վարդանյանն ասաց, որ կադրերի գեներացման համար անհրաժեշտ է ևս մեկ կառույցի ստեղծում Ազգային ճարտարագիտական լաբորատորիայի օրինակով, որն աշխատում է պետության և մասնավոր հատվածի սկզբունքով։ 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Ազգային ճարտարագիտական լաբորատորիայի ստեղծում նախատեսող 6.1 մլն դոլար փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 2012 թվականի մայիսի 4–ին Հայաստանի կրթության և գիտության նախարարության, ԱՄՆ դեսպանության, USAID–ի և ՀՊՃՀ–ի միջև։ Կառույցը ողջ ծավալով կաշխատի 2013 թվականի սեպտեմբերից։

Բացի այդ, Վարդանյանի խոսքով, այդպիսի կառույցներում աշխատելու համար երիտասարդ տաղանդավոր երիտասարդների բացահայտման համար անհրաժեշտ է աշխատանք տանել դպրոցներում։ Նա պարզաբանեց, որ դրա համար հայկական յոթ դպրոցներում պիլոտային ռեժիմով ստեղծվել են ռոբոտատեխնիկայի խմբակներ, որոնց թիվը ծրագրվում է հասցնել 50–ի, իսկ ապագայում, կառավարության հավանության դեպքում, նմանատիպ խմբակներ է նախատեսվում բացել նաև բոլոր դպրոցներում։

UITE ղեկավարը կարևորել է նաև Հայաստանում մեծ թվով միջազգային ընկերությունների ներգրավումը երիտասարդ և հեռանկարային մասնագետների արտահոսքը կանխելու նպատակով։

«Սակայն, քանի որ ոչ մի ընկերություն դատարկ տեղը չի գա, հարկ է օժանդակել տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացմանը, ինչը հիմք կդառնա միջազգային կառույցների ներգրավման համար։ Դրանք կբերեն կապեր, փորձ, մշակույթ, ինչն ապահովում է տեղական ընկերությունների ստեղծմանը նպաստող որոշակի ցիկլ»,– պարզաբանեց նա։

Ակնկալվում է, որ 2013 թվականի գարնանը Հայաստան կայցելեն Google, IBM, Intel և Oracle կորպորացիաների փոխնախագահներ` հետագա համագործակցության հնարավորությունների քննարկման համար։

Վարդանյանը նշեց, որ պետք է նաև տեսադաշտից բաց չթողնել ՏՏ ոլորտում հայկական ապրանքանիշի ստեղծումը, որի տարածման համար արտասահմանում պետք է նաև գործի դնել սփյուռքահայության ներուժը։

ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մոնիթորինգը կտևի յոթ ամիս։ Այն իրականացվում է «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Արմենիա»–ի և USAID–ի ֆինանսական օժանդակությամբ։ -0-