USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է 22%–անոց աճ պահպանել, սակայն նվազեցրել է հասույթի ցուցանիշը. UITE

15.11.2013, 16:48
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է 22 տոկոսանոց աճ պահպանել, սակայն նվազեցրել է հասույթի ցուցանիշը, լրագրողներին ասաց Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է 22%–անոց աճ պահպանել, սակայն նվազեցրել է հասույթի ցուցանիշը. UITE
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է 22 տոկոսանոց աճ պահպանել, սակայն նվազեցրել է հասույթի ցուցանիշը, լրագրողներին ասաց Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նա նշեց, որ Միությունը 2008–2018թթ.–ի ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի դիտարկում է անցկացնում, քանի որ 2013թ.–ը հայեցակարգի իրականացման գնհատականի համար միջանկյալ ժամանակաշրջան էր։

«Միակ ցուցանիշը, որը չի իրագործվել` ոլորտի հասույթն է։ Մենք ակնկալում էինք, որ այն առավել ակտիվ տեմպերով կաճի, սակայն մյուս ցուցանիշները, հակառակը, գերազանցում են նախատեսվածը` մասնավորապես արտադրողականության ծավալով, ՏՏ ընկերությունների քանակով»,– ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ ոլորտը շարունակում է պահպանել գրեթե 22 տոկոս տարեկան աճը, իսկ հասույթի ցուցանիշը 2013թ.–ին 50–60 մլն դոլարով պակաս կլինի  350 մլն դոլար նախատեսված ցուցանիշից։

Միաժամանակ նա ընդգծեց, ռազմավարության շրջանակում նախատեսված ծրագրերն իրականացվում են բավական համակարգված և հետևողականորեն։

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տարեկան շուրջ 20–25 տոկոսանոց աճ է ապահովում, համանման ցուցանիշ է սպասվում նաև 2013թ.–ից հետո։ 2012թ.–ի արդյունքներով ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 250 մլն դոլար։ Բնագավառի զարգացման ռազմավարության համաձայն, 2018թ.–ին նախատեսվում է ՏՏ ոլորտի շրջանառությունն ապահովել 1 մլրդ դոլարով։ –0–