USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի կադաստրի պետական կոմիտեն նորվեգական կառավարությունից 1.75 մլն դոլար դրամաշնորհ կստանա կոորդինատների երկրաբաշխական համակարգի ստեղծման համար

05.02.2013, 15:26
Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Նորվեգիայի կառավարությունից 9.8 մլն նորվեգական կրոնա ($1 750 000) կստանա հանրապետությունում կոորդինատների երկրաբաշխական ժամանակակից համակարգի ստեղծման ծրագրի իրագործման նպատակով։
Հայաստանի կադաստրի պետական կոմիտեն նորվեգական կառավարությունից 1.75 մլն դոլար դրամաշնորհ կստանա կոորդինատների երկրաբաշխական համակարգի ստեղծման համար
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Նորվեգիայի կառավարությունից 9.8 մլն նորվեգական կրոնա ($1 750 000) կստանա հանրապետությունում կոորդինատների երկրաբաշխական ժամանակակից համակարգի ստեղծման ծրագրի իրագործման նպատակով։

Համապատասխան համաձայնագիր են ստորագրել Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը և Նորվեգիայի գեոդեզիայի ու կադաստրի գույքային իրավունքների և գերատեսչության զարգացման կենտրոնի տնօրեն Հելգե Օնսրուդը։

Ծրագրի նպատակն է Հայաստանում GPS ռեֆերենց–կայաններ ներդնել, ինչը թույլ կտա կազմել ողջ հանրապետության և մայրաքաղաքի ճշգրտված նավիգացիոն քարտեզներ:

Նախագծի շրջանակում Հայաստանը կտեղադրի 12 GPS ռեֆերենց-կայաններ, որոնք ձևավորում են երկրի աշխարհակողմնորոշման համակարգ (ARMPOS), որը կկցորդվի եվրոպական համանման համակարգի (EUPOS) հետ:

«Այդ ոլորտում մենք հետ ենք եվրոպական չափանիշներից։ Նորվեգիայում, օրինակ, արդեն ներդրվել է եռաչափ քարտեզագրության համակարգ։ 12 ռեֆերենց–կայանների և նկարահանման օրթոգրաֆիկ մեթոդի միջոցով մենք կկարողանանք հստակ որոշել այս կամ այն տեղանքի կոորդինատները»,– երեքշաբթի լրագրողներին հայտնեց Երվանդ Զախարյանը։

Ըստ նրա, ծրագրի իրագործումը թույլ կտա 2015 թվականի սկզբին Հայաստանում ճշգրիտ նավիգացիոն համակարգ ստեղծել։

«Այսօր հանրապետությունում կան միայն սիրողական մակարդակի նավիգացիոն համակարգեր, բայց դրանք չեն համապատասխանում ժամանակակից չափանիշներին, իսկ ռեֆերենց–կայանները հնարավորություն կտան սանտիմետրի ճշգրտությամբ որոշել տարբեր տեղանքների և օբյեկտների կոորդինատները»,– նշեց Զախարյանը։

EUPOS–ն իրենից ներկայացնում է նավիգացիայի և հսկողության գլոբալ թվային համակարգ, որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ապահովում են կապի այնպիսի հենքային բազմաֆունկցիոնալ կայանների աշխատանքը, որոնք կարող են օգտագործել GPS, ГЛОНАСС համակարգերը, իսկ հետագայում` GALILEO համակարգը օբյեկտների և նավիգացիայի դիրքի որոշման համար։

Ներկայում այդ կազմակերպությունում ընդգրկված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մոտ 20 երկիր։ -0-