USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը տարեկան 500 ՏՏ–մասնագետ է լքում. UITE

13.04.2013, 17:31
Հայաստանը տարեկան 500 ՏՏ–մասնագետ է լքում, շաբաթ օրը ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Հայաստանը տարեկան 500 ՏՏ–մասնագետ է լքում. UITE
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը տարեկան 500 ՏՏ–մասնագետ է լքում, շաբաթ օրը ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

« Դա ոլորտի ամենամեծ հարվածն է, հատկապես, որ հեռացած մասնագետների թափուր տեղերը ամբողջովին չեն համալրվում»,– ասաց Վարդանյանը։

Ըստ նրա, « մասնագետների «արտահոսքի» պատճառը հիմնականում ոչ թե ֆինանսն է, այլ նրանք ստիպված են մասնագիտական զարգացման նոր հորիզոններ փնտրել արտասահմանում։

«Արտահոսքը կարելի է կանխել` աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելով։ Պետք է նշեմ, որ այսօր հակառակ պրոցես էլ կա, օրինակ` Մասաչուսեթսի համալսարանի առաջատար ինժեներները դիմել է Միությանը Հայաստանում աշխատելու խնդրանքով»,– ավելացրեց նա։

2000 թվականին Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարեց երկրի տնտեսության գերակա ոլորտ։ Այսօր Հայաստանի ՏՀՏ ոլորտում գործում է մոտ 350 ձեռնարկություն, որտեղ աշխատում է շուրջ 10 հազար աշխատակից։

UITE տվյալներով` Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2012 թվականի արդյունքում, 2011 թվականի համեմատ ,25 տոկոս աճ է արձանագրել և կազմել 250 մլն դոլար։-0-