USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանը կարող է շահավետ պայմաններով ՏՏ արտադրանք և հաղորդակցությունների ոլորտի ծառայություններ առաջարկել Տաջիկստանին. վարչապետ

16.11.2012, 20:24
Հայաստանը կարող է շահավետ պայմաններով ՏՏ արտադրանք և հաղորդակցությունների ոլորտի ծառայություններ առաջարկել Տաջիկստանին, ուրբաթ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայաստանը կարող է շահավետ պայմաններով ՏՏ արտադրանք և հաղորդակցությունների ոլորտի ծառայություններ առաջարկել Տաջիկստանին. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է շահավետ պայմաններով ՏՏ արտադրանք և հաղորդակցությունների ոլորտի ծառայություններ առաջարկել Տաջիկստանին, ուրբաթ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ցավոք, այսօր Հայաստանի և Տաջիկստանի միջև տնտեսական կապերը շատ թույլ են: Պետք է մտածել, թե ինչպես կարող ենք զարգացնել: Մենք կարող ենք Տաջիկստանին նախևառաջ հաղորդակցությունների, ծրագրերի մշակման ոլորտի, համակարգերի կառավարման ծառայություններ առաջարկել»,- ասաց Սարգսյանը:

Ըստ նրա, Հայաստանը մրցակցային առավելություններ ունի տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում:

«ԱՊՀ տարածքում, մասնավորապես` Տաջիկաստանում, մենք կարող ենք շատ լավ գներով ծառայություններ և արտադրանք առաջարկել»,- ավելացրեց նա:

2000թ.-ին ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտն առաջնահերթ հայտարարեց երկրի տնտեսության համար: Այսօրվա դրությամբ Հայաստանի ՏՏ ոլորտում գործում է շուրջ 350 ձեռնարկություն, որտեղ աշխատում է շուրջ 10 հազար աշխատակից:

Ըստ UITE տվյալների՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2011թ.-ի արդյունքներով, 2010թ.-ի համեմատ, 30 տոկոսանոց աճ է գրանցել՝ կազմելով 205 մլն դոլար:

2012թ.-ի արդյունքներով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprises Incubator Foundation – EIF) 25 տոկոսով ոլորտի աճ է ակնկալում, իսկ UITE-ը՝ 25-30%: -0-