USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը դիտարկում է որպես տնտեսական աճի ուղղություն․ ՀՀ փոխվարչապետ

15.08.2025, 14:22
Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը դիտարկում է որպես կայուն տնտեսական աճի ուղղություններից մեկը, ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում
Հայաստանը ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը դիտարկում է որպես տնտեսական աճի ուղղություն․ ՀՀ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը դիտարկում է որպես կայուն տնտեսական աճի ուղղություններից մեկը, ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։

«Ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն ինստիտուցիոնալ որոշումներ, այլև հենքեր տեխնոլոգիական գործիքների վրա։ Արհեստական բանականությունն ու թվային տեխնոլոգիաները դառռնում են փոխգործակցության նոր՝ ավելի արդյունավետ մոդելների ձևավորման կարևորագույն ռեսուրս ինչպես էկոնոմիկայի, այնպես էլ կորպորատիվ և պետական կառավարման ոլորտում», – ընդգծել է նա։