USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանը չի ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չի թողելու քաղաքացիների, պետական սահմանների և ԼՂՀ-ի դեմ ուղղված որևէ գործողություն. ՀՀ նախագահ

07.06.2012, 14:43
Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ստեղծելն անհրաժեշտ է այդ ոլորտը զարգացնելու համար, կարծում է «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը:
Հայաստանը չի ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չի թողելու քաղաքացիների, պետական սահմանների և ԼՂՀ-ի դեմ ուղղված որևէ գործողություն. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ստեղծելն անհրաժեշտ է այդ ոլորտը զարգացնելու համար, կարծում է «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը:

«Ես, անկասկած, կողմ եմ նման նախարարության ստեղծմանը, քանի որ ավելի ցածր կարգավիճակ ունեցող կառույցը չի կարող իր առջև դրված խնդիրները լուծել»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Չոբանյանը:

Նրա խոսքով՝ 2008 թվականին ՏՏ ոլորտի զարգացումը դրվել էր Էկոնոմիկայի նախարարության վրա, սակայն չկարողացավ հաղթահարել այդ խնդիրը: Այդ պատճառով, ինչպես կարծում է Չոբանյանը, պետք է ստեղծել մի նախարարությունը, որը կոնկրետ ՏՏ ոլորտի զարգացմամբ կզբաղվի:

Չոբանյանը վստահ է, որ Հայաստանում այսօր կան բոլորը ռեսուրսները նման նախարարություն ստեղծելու համար:--0-