Hayasat-1 առաջին հայկական արբանյակի ազդանշանները բարեհաջող գրանցվում են Երկրում (ՖՈՏՈ)
13.02.2024,
12:10
Հայասաթ թիմը բարեհաջող գրանցում է արբանյակից ստացվող ազդանշանները․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայասաթ թիմը բարեհաջող գրանցում է արբանյակից ստացվող ազդանշանները։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայասաթ թիմը բարեհաջող գրանցում է արբանյակից ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծությունը։ Թիմը շատ ոգևորված է, քանի որ այդ աշխատանքները, ինչպես նաև օրինաչափորեն ծագող որոշակի դշվարությունները հանդիսանում են կրթական, հետազոտական և նոր բացահայտումների անփոխարինելի հարթակ», – նշվում է Bazoomq տիեզերական տեխնոլոգիաների հետազոտությունների լաբորատորիայում։
Հայկական արտադրության առաջին տիեզերական Hayasat-1 արբանյակը, որը ստեղծվել է Bazoomq լաբորատորիայի և Կրթական և գիտական նորարարությունների զարգացման կենտրոնի (CSIE) կողմից, հաջողությամբ արձակվել է Երկրի ցածր ուղեծիր 2023թ․–ի դեկտեմբերի 1-ին։ Արձակումը տեղի է ունեցել SpaceX Falcon-9 հրթիռով Վանդեներգ բազայից (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Արբանյակը կշռում է 1 կգ, չափերը՝ 10 սմ X 10 սմ X 10 սմ։ Յուրաքանչյուր 1,5 ժամը մեկ այն կատարում է մեկ ամբողջական պտույտ Երկրի շուրջ։ Արբանյակի ուղարկած ազդանշանները կարելի է որսալ, երբ այն անցնում է Հայաստանի երկնքով։–0–