USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայ մեդիափորձագետը նախազգուշացնում է ադրբեջանցի հաքերների նոր հարձակումների մասին

20.02.2017, 20:41
Հայ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է ադրբեջանական նոր կիբերհարձակման մասին։
Հայ մեդիափորձագետը նախազգուշացնում է ադրբեջանցի հաքերների նոր հարձակումների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է ադրբեջանական նոր կիբերհարձակման մասին։

Ըստ նրա, հարձակումը սպասվում է փետրվարի 26-ին, ընդ որում, ինչպես նշում է Մարտիրոսյանը, գրոհը կլինի ինչպես կայքերի, այնպես էլ Facebook-ի վրա։

«Շատ հավանական է, որ ձեզ արդեն կոտրել են, սպասում են, որ օրը գա`  հրապարակեն։ Այնպես որ, մի սեղմեք անիմաստ հղումների վրա, անծանոթ ֆայլեր մի բացեք»,– նախազգուշացրել է մասնագետը։

Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։ Հանրաքվեն նախատեսում է երկրի անվանման փոփոխություն և անցում կիսանախագահական համակարգից նախագահական իշխանավարման։ Մայր օրենքը կոչվելու է Արցախի Հանրապետության Սահմանադրություն։ Այսպիսով, փաստացի, փոխվում է երկրի անվանումը։ Միաժամանակ նշվում է, որ «Արցախի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները նույնական են։ -0-