USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայալեզու .հայ (.hay) դոմենը կարող է գործել արդեն 2014 թվականի վերջին

14.07.2014, 16:11
Հայալեզու .հայ (.hay) դոմենը կարող է գործել արդեն 2014 թվականի վերջին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի նախագահի տեղակալ Գրիգորի Սաղյանը։
Հայալեզու .հայ (.hay) դոմենը կարող է գործել արդեն 2014 թվականի վերջին
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայալեզու .հայ (.hay) դոմենը կարող է գործել արդեն 2014 թվականի վերջին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի նախագահի տեղակալ Գրիգորի Սաղյանը։

Նա նշեց, որ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը դեռևս տարեսկզբին դիմել էր ICANN միջազգային կազմակերպությանը .հայ (.hay) դոմենը գրանցելու համար։

«Դեռևս տարեսկզբին մենք արդեն մի փուլ ենք անցել, և այժմ լեզվաբանական փորձաքննությունն է, որը, ինչպես ակնկալում ենք, կավարտվի մինչև տարեվերջ»,– ասաց Սաղյանը։

Ըստ նրա, խնդիրն այն է, որ հայկական տառերի գրաֆիկական պատկերումը նման է որոշ լատինականներին, ինչի կապակցությամբ կարող է խնդիր առաջանալ։

Սակայն, չնայած դրան, ինչպես նշեց փորձագետը, ելնելով .рф и .укр կիրիլիկ դոմենների գրանցման փորձից, որոնք ավարտվել էին տարվա ընթացքում, հայկական դոմենը նույնպես կարող է հաստատվել այդ ժամկետներում։

«.հայ դոմենն ազգային պատկանելիության խորհրդանիշ է, և թեև կարծում եմ, որ հայալեզու դոմենի առկայությունը պարտադիր է, այնուամենայնիվ, այն առանձնապես տարածված չի լինի, քանի որ դժվար կլինի հավաքել Հայաստանի սահմաններից դուրս»,– ասաց Սաղյանը։

Մասնավորապես, գոյություն ունի օտարերկրացի օգտագործողների այդպիսի հասցեների տարբերակման խնդիր, քանի որ բազմաթիվ երկրներում հայկական տառատեսակն ակտիվացված չէ։

Ըստ նրա, նման դոմենի առկայությունը կկրի ավելի գեղարվեստական բնույթ, քանի որ բացառապես հայալեզու դոմենի կիրառումը կարող է հանգեցնել հայկական ինտերնետի մեկուսացմանը համաշխարհային Սարդոստայնից։

Սեփական դոմեններ ունեն արդեն բազմաթիվ երկրներ։ Վերջերս .рф գոտում դոմենային անուն է կիրառվում Ռուսաստանում։

2013 թվականի վերջի տվյալներով, .am դոմենային գոտում գրանցված է ավելի քան 21 հազար կայք։ -0-