USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայ ուսանողները կարող են արհեստական բանականության տեխնոլոգիաներ սովորել Թայբեյում

07.10.2019, 17:05
Հայկական և թայվանյան բուհերի միջև ընդլայնվում է արհեստական բանականության կիրառման, մասնավորապես, գյուղատնտեսությունում դրա օգտագործման ուղղությամբ գործակցությունը։
Հայ ուսանողները կարող են արհեստական բանականության տեխնոլոգիաներ սովորել Թայբեյում

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական և թայվանյան բուհերի միջև ընդլայնվում է արհեստական բանականության կիրառման, մասնավորապես, գյուղատնտեսությունում դրա օգտագործման ուղղությամբ գործակցությունը։ Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չուն։ 

«Հենց այդ գործակցության շրջանակում բազմաթիվ հայ ուսանողներ հնարավորություն կունենան սովորել Թայբեյում»,– ասաց նա WCIT-2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում։

Նա միաժամանակ ասաց, որ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումը չպետք է վախեցնի մարդկությանը, երկուշաբթի Երևանում հայտարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չուն։

«Մենք չպետք է վախենանք նոր տեխնոլոգիաներից, քանի որ դրանք մեր կյանքն ավելի լավն են դարձնում։ Մենք պետք է հիշենք, որ մենք ենք դրանք կառավարում, այլ ոչ թե դրանք` մեզ, քանի որ հենց մենք ենք մարդիկ, այլ ոչ թե նրանք»,– ընդգծեց WITSA–ի նախագահը։

Նրա խոսքով, արհեստական բանականության ստեղծման ապագան խոստումնալից է և հետաքրքիր։ -0-