USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայ երեխաները մյուսներից շատ են նստում հեռուստացույցի դիմաց, հետազոտություն

18.09.2012, 13:08
Հայ երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի դիմաց, քան նրանց հասակակիցները մյուս երկրներում: Սա են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքները:
Հայ երեխաները մյուսներից շատ են նստում հեռուստացույցի դիմաց, հետազոտություն
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի դիմաց, քան նրանց հասակակիցները մյուս երկրներում: Սա են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքները:

Մասնավորապես, օրական ավելի քան չորս ժամ հեռուստացույց է դիտում հայ երեխաների 36% և իսրայելցի երեխաների 35,9%-ը: Երրորդ տեղում են Ռումինիայի երեխաները:

Մասնագետների կարծիքով՝ հետազոտության արդյունքները պետք է մտահոգեն երեխաների ծնողներին:---0-