USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՎիվաՍել-ՄՏՍ –ը գործարկել է «Ինտերնետ–օգնական» ծառայության բջջային հավելվածը

06.11.2014, 18:56
ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի ընձեռած հնարավորությունների զգալի մասը հասանելի է նաև բջջային հավելվածով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ –ը գործարկել է «Ինտերնետ–օգնական» ծառայության բջջային հավելվածը
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի ընձեռած հնարավորությունների զգալի մասը հասանելի է նաև բջջային հավելվածով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հավելվածը կարելի է ներբեռնել Play Store-ից և App Store-ից: Հավելվածը հասանելի է հայերեն (կախված հեռախոսի մոդելից և օպերացիոն համակարգից), անգլերեն և ռուսերեն:

Բջջային հավելվածը համատեղելի է Android 2.3 և iOS 6.0 օպերացիոն համակարգերի և դրանց ավելի նոր տարբերակների հետ: Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գրանցվելով «Ինտերնետ օգնական» պորտալում`  բաժանորդը հնարավորություն է ստանում վճարումներ և այլ գործարքներ, ակտիվացնել, ապաակտիվացնել և կարգավորել ծառայությունները, ընտրել սակագնային պլանը, ուղղել հարցեր 111 թեժ գծի օպերատորներին և ստանալ դրանց պատասխաններն առցանց ռեժիմում, ուղարկել SMS հաղորդագրություններ և շատ ավելի:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-