Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ցուցադրված ներկայացումը բեմականացրել էր «Մենք ենք» ներառական թատերախումբը, որը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ
04.12.2012,
11:30
Դեկտեմբերի 3-ին Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնում կայացավ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված «Ես ուզում եմ հավատալ անսպասելիին» ներկայացումը:
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 3-ին Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնում կայացավ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված «Ես ուզում եմ հավատալ անսպասելիին» ներկայացումը:
Ներկայացումը բեմականացնում էր «Մենք ենք» ներառական թատերական խումբը, որը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Մանկական թատերախմբի շնորհիվ Հայաստանի ողջ տարածքում մարդիկ կարողացան տեսնել, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարող են լինել հասարակության լիիրավ անդամ: Մենք ցանկանում ենք այս գաղափարը հասցնել հնարավորինս շատ մարդկանց համոզված լինելով, որ ծրագրի դաստիարակչական բաղադրիչը կօգնի հրավիրել հանրության ուշադրությունը, իսկ արվեստը կօգնի երիտասարդ սերնդին կերտել պայծառ ապագա` բացահայտելով իրենց մտավոր և ֆիզիկական ներուժը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Մենք կրկին անգամ փորձեցինք արվեստի միջոցով շատ կարևոր հաղորդագրություն թողնել և ուղերձ հղել հասարակությանը, որ յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է և յուրաքանչյուր ոք իր չափով կարող է փոփոխություն մտցնել: Մենք հավատում ենք, որ կարող ենք, և այսօրվա ներկայացումը դրա վառ օրինակն է», - ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
«Մենք ենք» ներառական թատերական խումբը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում: Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի և արվեստի թերապիայի միջոցով: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները և հանրակրթական դպրոցների սաները ներգրավվել են մանկական թատերական ներկայացման մեջ, որը բեմադրվում է փորձառու թատերական մասնագետների և մանկական հոգեբանների օգնությամբ:
«Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումն արդեն բեմականացվել է Ստեփանավանի և Գյումրիի ներառական և հանրակրթական դպրոցներում: Առաջիկայում ներկայացումը հնարավորություն կունենան դիտելու նաև Երևանի մի շարք դպրոցների սաներ:
Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը նաև աջակցել են այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսին են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Եվրոմիությունը, Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանը և World Vision Armenina-ն:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։--0-