USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հասանելի է ՎիվաՍել-ՄՏՍ նորացված կայքը նաև հայատառ տարբերակով

13.04.2017, 20:40
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր պաշտոնական կայքի նորացված տարբերակը:
Հասանելի է ՎիվաՍել-ՄՏՍ նորացված կայքը նաև հայատառ տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր պաշտոնական կայքի նորացված տարբերակը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում են ընկերությունից, կայքն արդեն հասանելի է նաև հայատառ տարբերակով՝ մտս.հայ:

Կայքը հարմար է նաև սմարթֆոններից և պլանշետային համակարգիչներից օգտվողների համար:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կայքէջը կառուցված է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գերժամանակակից պլատֆորմի հիման վրա, ինչը թույլ է տալիս ապահովել ներբեռնման ավելի բարձր արագություն:

Հաղորդագրության համաձայն, կայքի ծրագրային և կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են շուկայի պահանջներին առավալագույնս համապատասխանելու և կայքի հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտությամբ:

Փոփոխվել է նաև կայքի բովանդակային կառուցվածքը. այն պարզեցվել և համապատասխանեցվել է բաժանորդների կարիքներին՝ բազմաբնույթ ծառայությունների և ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկություններն առավել հեշտ փնտրելու և բաժանորդին դրանք առավել ընդգրկուն և հասկանալի ձևով մատուցելու համար:

Նոր կառուցվածքում հաշվի են  առնված նաև շուկայի առաջնահերթությունները, ինչպես նաև փնտրվող տեղեկությանը հասնելու համար քայլերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը:

Նորացված կայքէջն ունի նաև առցանց վճարումների ընդլայնված հնարավորություններ ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատուցած, այնպես էլ տարատեսակ այլ ծառայությունների համար՝ անհամեմատ արագ և ապահով եղանակով: 

Կայքի միջոցով գործառնությունները հասանելի են օպերացիոն տարբեր համակարգերից օգտվող օգտատերերի համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի hիմնովին թարմացված կայքը նաև մտս.հայ հասցեով հասանելի դարձնելով՝ ընկերությունը հերթական քայլն է կատարել՝ համացանցում հայերենի կիրառումն առավելագույնս խրախուսելու ուղղությամբ: Ուրախ կլինենք ծանոթանալ մեր վիրտուալ այցելուների դիտարկումերին՝ հետադարձ կապի համար նախատեսված՝ «Ունե՞ք հարցեր» բաժնում: Նորացված կայքն ընձեռում է առավել լայն հնարավորություններ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև առցանց ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ, արագ և անվտանգ դարձնելու համար», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-