USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀԱՊԿ–ն ծրագրում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգության խնդրին. փորձագետ

05.05.2014, 17:06
ՀԱՊԿ–ն ծրագրում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տեղեկատվական ոլորտին և տեղեկատվական անվտանգության հարցերին, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի համակարգող, պրոֆեսոր Իգոր Պանարինը Երևանում մեկնարկած «Հավաքական ինքնապաշտպանություն. Քաղաքական խնդիրներ և իրավական ասպեկտներ» միջազգային գիտագործնական համաժողովի ավարտից հետո։
ՀԱՊԿ–ն ծրագրում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգության խնդրին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ՀԱՊԿ/. ՀԱՊԿ–ն ծրագրում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տեղեկատվական ոլորտին և տեղեկատվական անվտանգության հարցերին, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի համակարգող, պրոֆեսոր Իգոր Պանարինը Երևանում մեկնարկած «Հավաքական ինքնապաշտպանություն. Քաղաքական խնդիրներ և իրավական ասպեկտներ» միջազգային գիտագործնական համաժողովի ավարտից հետո։
Նա նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի առաջարկով հունիսի վերջին Մոսկվայում կանցնի հատուկ միջոցառում` նվիրված տեղեկատվական ոլորտի բոլոր հարցերին` բլոգոլորտ, տեղեկատվական սադրանքներ, կիբեռգրոհներ։

«Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի իրադարձությունները վկայում են, որ սոցիալական ցանցերն ու բլոգոլորտը հաճախ օգտագործվում են ներքաղաքական դրության ապակայունացման, նույնիսկ պետական կարգի փոփոխման համար։ Անշուշտ, մենք չենք կարող անմասն մնալ այդ թեմայից և դիմակայության տեխնոլոգիաներ կմշակենք»,– ասաց Պանարինը։

Նա ավելացրեց, որ տեղեկատվական ոլորտը կազմակերպության ուշադրության կենտրոնում է ՀԱՊԿ–ի համար ավանդական այնպիսի ոլորտներին զուգընթաց, ինչպես ռազմական անվտանգությունը, ռազմական ագրեսիային հակահարված հասցնելու ուժերի և միջոցների խմբավորումների ձևավորումը, թմրանյութերի շրջանառության և անօրինական միգրացիայի դիմակայությունը։

Համաժողովը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել է ՀԱՊԿ ինստիտուտը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի հետ համատեղ, և կտևի մինչև մայիսի 6–ը։

Համաժողովին մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների, ինչպես նաև ԱՊՀ, Եվրոպայի և այլ երկրների համալսարանների և գիտական կենտրոնների գիտնականներ, փորձագետներ, քաղաքագետներ, դասախոսներ, աշխատողներ։ -0-