USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2014թ.-ին ավելի քան 30 հանցագործություն է կատարվել

18.09.2014, 17:04
Հայաստանում 2014թ.-ի հունվարից մինչև  օգոստոս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվել է 33 հանցագործություն, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2014թ.-ին ավելի քան 30 հանցագործություն է կատարվել
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014թ.-ի հունվարից մինչև  օգոստոս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվել է 33 հանցագործություն, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

«2013-14թթ.-ին ընդհանուր առմամբ կատարվել է նմանատիպ 103 հանցագործություն, որոնց զգալի մասը բաժին է ընկնում հափշտակումներին բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:

«Արձանագրվել են նաև վնասակար ծրագրերի, պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի, այդ թվում նաև մանկական պոռնոգրաֆիայի տարածման, գործարար նամակագրության մեջ միջամտության, խաբեբաների հաշվին դրամական միջոցների փոխանցման դեպքեր», - ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ սիրային հարաբերություններ հաստատելու պատրվակով միայնակ կանանցից գումար են կորզում: Ամենից հաճախ դա տեղի է ունենում սոցիալական ցանցերում:

«Այս պահին բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը համագործակցում է ավելի քան 60 երկրների հետ: Միջոցառումներ են իրականացվում նաև ՀԱՊԿ-ի շրջանակում», - տեղեկացրեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ հայ մասնագետները am. տիրույթում գործող կայքերի մշտադիտարկում են իրականացնում:

«2005թ.-ից այս ոլորտում իրականացվող հանցագործությունների աճ է նկատվում, ինչը բացատրվում է Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժների մեղմությամբ, նմանատիպ հանցագործությունների բացահայտման բարդությամբ: Հիմա այս ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխման աշխատանքներ են իրականացվում», - ասաց Պետրոսյանը:-0-