Համաշխարհային նորույթ՝ «Honor 10» սմարթֆոնի նախապատվերի ընդունում ՎիվաՍել-ՄՏՍ-ում
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Honor 10» սմարթֆոնն արդեն հասանելի է նախնական պատվերի համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Honor 10» սմարթֆոնն ունի արհեստական բանականությամբ օժտված 24 ՄՊ լուծաչափով լուսա- և տեսախցիկ, անշրջանակ էկրան, դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման հնարավորություն և շատ ավելին: Սմարթֆոնի գինը 224 900 դրամ է: Սարքը կարելի է գնել թե՛ կանխիկ և թե՛ ապառիկ եղանակով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:–0–