USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Բիզնես նորարարությունների միջազգային երկրորդ ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 31–ից նոյեմբերի 1–ը Դիլիջանում

13.10.2014, 15:51
Բիզնես նորարարությունների միջազգային երկրորդ ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 31–ից նոյեմբերի 1–ը Դիլիջանում։
Բիզնես նորարարությունների միջազգային երկրորդ ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 31–ից նոյեմբերի 1–ը Դիլիջանում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բիզնես նորարարությունների միջազգային երկրորդ ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 31–ից նոյեմբերի 1–ը Դիլիջանում։

Այս տարի ֆորումը նվիրված է Հայաստանում տեխնոլոգիական կրթության և տեխնոլոգիական բիզնեսի զարգացմանը։

«Ակնհայտ է, որ Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռնարկությունները բարձրակարգ մասնագետների կարիք ունեն` ժամանակակից պահանջներին համապատասխանելու համար։ Ապագայի ամենաարդյունավետ ներդրումն այսօր պետք է լինի տեխնոլոգիական կրթության ոլորտում։ Այդ հարցում մենք հատուկ կարևորում ենք առաջատար նորարարական երկրների փորձը»,– ասաց Վարդանյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավար Արսեն Ղազարյանն իր հերթին նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական տնտեսության լոկոմոտիվն են, և չկա մի ձեռնարկություն, որտեղ այդ տեխնոլոգիաները լայնորեն չկիրառվեն։

«Այդ իմաստով մենք մեծապես կարևորում ենք հարթակ հանդիսացող այնպիսի ֆորումները, որտեղ մասնակիցները կարող են ծանոթանալ ձեռքբերումների հետ, համագործակցություն հաստատել և լուծման կարիք ունեցող հարցեր բարձրացնել»,– ասաց նա։

Ֆորումի բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկը կլինի Իսրայելի վենչուրային արդյունաբերության հիմնադիր Ագալ Էրլիխը, ով կներակայացնի Իսրայելի նորարարական զարգացման փորձը։

Բիզնես–նորարարությունների ֆորումին կներկայացվի տեղական և միջազգային փորձը, քննարկում կլինի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, և համապատասխան որոշումներ կտրվեն Հայաստանի` աշխարհի ամենանորարարական երկրների քսանյակում ընդգրկվելու համատեքստում։

Ֆորումին կմասնակցեն տեղական և արտասահմանյան բիզնեսի, բիզնես միավորումների և ասոցիացիաների, պետական կառավարման մարմինների, խորհրդատվական ընկերությունների, կրթական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցիչներ։

Ֆորումը կանցկացվի Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության օժանդակությամբ։

Բիզնես նորարարությունների միջազգային առաջին ֆորումն անցկացվել է Դիլիջանում 2013 թվականի նոյեմբերի 29–ից դեկտեմբերի 1–ը։ -0-