Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նախատեսված ներդրումները 3,8 մլն դոլար կկազմեն. նախարար
13.02.2014,
14:01
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նախատեսված ներդրումները 3,8 մլն դոլար կկազմեն, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նախատեսված ներդրումները 3,8 մլն դոլար կկազմեն, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Կառավարության այսօրվա որոշման համաձայն` կառավարության նախաձեռնությամբ ստեղծվող տեխնոլոգիական կենտրոնը կտեղակայվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի երեք շենքերի տարածքում` մոտ 4400 քառակուսի մետր մակերեսի վրա։
«Նախատեսվում է, որ կենտրոնի ստեղծմանն ուղղված ներդրումները կկազմեն 3,8 մլն դոլար, իսկ շինարարությունը կտևի շուրջ երկու տարի», – ասել է Ավանեսյանը։
Նախարարի խոսքով` Տեխնոլոգիական կենտրոնում աշխատելու համար կներգրավվի մոտ 20 թիմ և ընկերություն, ինչը թույլ կտա ստեղծել 200 աշխատատեղ։
Նա նաև նշեց, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում կտեղակայվի երկու գիտատեխնոլոգիական կենտրոն, որոնք աշխատանքներ կիրականացնեն տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտներում։
Կառավարության որոշմամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքների գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Կենտրոնի կառուցումից հետո այն 20 տարի ժամկետով անհատույց կերպով կտրվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կառավարմանը։ Ծրագիրը կիրականացվի վարկային միջոցների շրջանակում, որոնք կներգրավվեն պետության կողմից էլեկտրոնային հանրության զարգացման համար։
Ընդունված որոշման կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է իրազեկել Վանաձորի բնակիչներին, «քանի որ այն լավ ծրագիր կլինի երիտասարդների համար»։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Գյումրու տեխնոպարկի գործունեությանը պետական աջակցության միջոցառումների ծրագրի իրականացման գլխավոր օպերատորն է։
Գյումրիում տեխնոպարկի ստեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2006 թ.-ի մարտի 2-ին: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի ապրիլի 9-ին հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագրին: 012թ.–ի ապրիլի 29–ին մեկնարկեց տեխնոպարկի գլխավոր մասնաշենքի` Տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը, որի համար նախատեսված է պետական միջոցներից հատկացնել մոտ 4,5 մլն դոլար։ Գլխավոր մասնաշենքի շուրջ կձևավորվեն հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններ։ Միաժամանակ 8,5 մլն դոլարը կկազմեն D-Link International հայտնի ընկերության ներդրումները` Հետազոտությունների և թեստավորման կենտրոնի ստեղծման շրջանակներում։ Տեխնոպարկի ամբողջական գործարկումը նախատեսված է իրականացնել երկու տարվա ընթացքում։
Տեխնոպարկ-ինկուբատորի գործունեության հիմնական ուղղությունները կապված են հետևյալ ոլորտների հետ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, մոդելավորում, ոսկերչություն և զբոսաշրջություն։ Ենթադրվում է, որ տեխնոպարկը հանդես կգա փոքր և միջին բիզնեսի ինկուբատորի դերում, որը կզբաղվի գիտատար արտադրությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել երկրի արտահանման հնարավորությունները: --0--