USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Գյումրիում բացված «Թումո» կենտրոնում արդեն ավելի քան 100 ուսանող է գրանցվել

08.06.2015, 14:30
Ավելի քան 100 պատանիներ արդեն գրանցվել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի` Գյումրու մասնաճյուղում, նշված է կենտրոնի հրապարակած հաղորդագրությունում։
Գյումրիում բացված «Թումո» կենտրոնում արդեն ավելի քան 100 ուսանող է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 100 պատանիներ արդեն գրանցվել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի` Գյումրու մասնաճյուղում, նշված է կենտրոնի հրապարակած հաղորդագրությունում։

Ուսանողների գրանցումը մեկնարկել է անցած ուրբաթ, հերթական փուլը նախատեսված է հունիսի 8–ին և 15–ին։

Կենտրոն եկած պատանիներն ու նրանց ծնողները մասնակցել են կողմնորոշիչ հանդիպմանը, որի ընթացքում ծանոթացել են կենտրոնի ուսումնական ծրագրին և կանոնակարգին, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և նախնական գրանցվել:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղը բացվել է մայիսի 25–ին։ «Թումոյի» շենքում կա 60 աշխատանքային կետ, որոնք հնարավորություն են տալիս կենտրոն հաճախել շուրջ 700 ուսանողի։ Հետագայում ծրագրվում է տեղերի թիվը հասցնել 1000–ի։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում բացվել է 2011թ.–ի օգոստոսին։ «Թումո» կենտրոնը նախատեսված է 12-18 տարեկան երեխաների համար: Կենտրոնի նպատակն է ծանոթացնել հայ երիտասարդներին առաջատար տեխնոլոգիաներին և  ՏՏ ոլորտի առավել խորը ուսումնասիրման հնարավորություն ընձեռել նրանց:

Կենտրոնի ստեղծման պահից ի վեր այստեղ արդեն ուսանել է ավելի քան 10 հազար մարդ։

2013թ.–ին Հայաստանի Կենտրոնական բանկի աջակցությամբ «Թումո» կենտրոն է բացվել Դիլիջանում, շուտով նախատեսվում է մասնաճյուղ բացել նաև Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)։-0-