Granatus Ventures առաջին հայկական վենչուրային հիմնադրամը 100 հազար դոլար կհատկացնի SoloLearn կրթական շարժական հարթակին
03.10.2014,
12:38
Granatus Ventures առաջին հայկական վենչուրային հիմնադրամը 100 հազար դոլար և աքսելերացիայի հնարավորություն կհատկացնի SoloLearn հայ-ամերիկյան կրթական շարժական հարթակին:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Granatus Ventures առաջին հայկական վենչուրային հիմնադրամը 100 հազար դոլար և աքսելերացիայի հնարավորություն կհատկացնի SoloLearn հայ-ամերիկյան կրթական շարժական հարթակին:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) Հիմնադրամի մամուլի ծառայությունից, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում անցկացված ArmTech 2014 բարձր տեխնոլոգիաների յոթերորդ ամենամյա կոնգրեսի շրջանակում:
Ընկերության համահիմնադիր Դավիթ Քոչարյանի խոսքով` տրամադրած ֆինանսավորումը կուղղվի հարթակի կատարելագործմանը և նոր օգտագործողների ներգրավմանը:
«SoloLearn-ը ձգտում է ուսումնական գործընթացն ավելի հասանելի ու հարմար դարձնել»,- ասել է Քոչարյանը:
Ինչպես նշեց Granatus Ventures-ի կառավարիչ գործընկեր Մանուկ Հերգնյանը, SoloLearn-ը ստեղծարար լուրջ գործիք է, որը փոխում է կրթության և ուսման նկատմամբ ավանդական մոտեցումները:
SoloLearn հայ-ամերիկյան ընկերությունը հիմնվել է 2013 թվականի հունիսին: Այդ կրթական շարժական հարթակն առաջարկում է 14 ինտերակտւվ և խաղարկային հավելվածներ ծրագրավորման, բիզնեսի և լուսանկարչության ոլորտներում:
«Granatus ventures» վենչուրային հիմնադրամի գրանցումը սկսվել է 2013 թվականի հուլիսին Հայաստանում` սինգապուրահայ ձեռնարկատեր Պիեռ Հենեսի նախաձեռնությամբ:
Ֆոնդի գործընկերը Երևանում «Էկոնոմիկա և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանն է, իսկ Լոնդոնում` «Soros Fund Management»-ի նախկին ֆինանսական տնօրեն, վենչուրային գործարար Երվանդ Սարգսյանը:
Ենթադրվում է, որ «Granatus ventures»-ը միջոցներ կներդնի ՏՏ ոլորտի սթարթափ ընկերությունների զարգացման մեջ ոչ ավելի քան հիսուն տոկոս բաժնեմասի մասնակցության տեսքով: Զարգացմանը զուգընթաց ընկերությունը ծրագրում է աստիճանաբար ետ գնել իր բաժնեմասը: --0-