Google-ը և Facebook-ը ավելի քան 100 մլն դոլարի խարդախության զոհ են դարձել
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Լիտվայից Էվալդաս Ռիմասաուսկասը մեղադրվում է համացանցում խարդախության, փողերի լվացման և էլեկտրոնիկա արտադրող թայվանական Quanta Computer-ի անձնական տվյալների կանխամտածված գողության մեջ, որի հաճախորդներն են Google-ը, Facebook-ը և Apple-ը, հաղորդում է news.banks.eu-ն:
Հետախուզությունը ցույց է տվել, որ Ռիմասաուսկասը ընկերություններին ուղարկել է ավելի քան 100 մլն դոլարի կեղծ հաշիվներ, որոնք Google-ը և Facebook-ը վճարել են:
Facebook-ի ներկայացուցիչների հայտարարության համաձայն, գումարը միջադեպից հետո վերադարձվել է:
Ինչպես հայտնում է կայքը, ընկերությունը ակտիվորեն համագործակցել է իրավապահ մարմինների հետ: Նույն ձևով գումարը վերադարձրել է նաև Google-ը, որը խարդախության հայտնմաբերումից անմիջապես հետո տեղեկացրել էր իշխանություններին: -0-