USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Google–ի ֆինանսական տնօրենը որոշել է թոշակի անցնել

11.03.2015, 14:54
Google–ի ֆինանսական տնօրեն Պատրիկ Փիչեթը (Patrick Pichette) հրաժարական է տվել։ Այս մասին նա տեղեկացրել է ընկերության սոցցանցի իր էջում։ Նրա խոսքերով` ինքը որոշել է թոշակի անցնել և ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Մասնավորապես, 52–ամյա Փիչեթը նախատեսում է շատ ճամփորդել իր կնոջ Թամարի հետ, գրում է Лента.ру–ն։
Google–ի ֆինանսական տնօրենը որոշել է թոշակի անցնել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Google–ի ֆինանսական տնօրեն Պատրիկ Փիչեթը (Patrick Pichette) հրաժարական է տվել։ Այս մասին նա տեղեկացրել է ընկերության սոցցանցի իր էջում։ Նրա խոսքերով` ինքը որոշել է թոշակի անցնել և ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Մասնավորապես, 52–ամյա Փիչեթը նախատեսում է շատ ճամփորդել իր կնոջ Թամարի հետ, գրում է Лента.ру–ն։

Փիչեթը նշել է, որ վերջին 25 տարում անդադար աշխատել է, որից յոթ տարին` Google–ի ֆինանսական տնօրենի պաշտոնում։ «Մեծ պատիվ է աշխատել նման ընկերությունում։ Ես աշխատել եմ լավագույններից լավագույնների հետ։ Երախտապարտ եմ, որ ինձ թույլ էին տալիս լինել անկեղծ, շնորհակալ եմ վստահության, աջակցության, ինչպես նաև լավ և ոչ այնքան լավ ժամանակների համար», – գրել է Փիչեթը։

Նա նաև նշել է, որ կմնա իր պաշտոնում մինչև ընկերության նոր ֆինանսական տնօրենի հաստատումը։ Bloomberg–ի տվյալներով` այս ամենը կարող է տևել մոտ վեց ամիս։

Փիչեթը Google–ի ֆինանսական տնօրեն է նշանակվել 2008 թ.–ի օգոստոսին։ Մինչ այդ նա զբաղեցրել է Կանադայի խոշորագույն բջջային օպերատորի` Bell Canada–ի ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Փիչեթի ղեկավարության տարիներին Google–ը մի շարք խոշոր գործարքներ է իրականացրել, որոնցից մեկը 2012 թ.–ի մայիսին Motorola Mobility ընկերության ձեռքբերումն է։ Գործարքի գումարը կազմել է 9,8 մլրդ դոլար։–0–