Google–ը ներդրումներ կիրականացնի SpaceX–ի մշակումներում տիեզերական ինտերնետի ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետ հսկան ծրագրում է դառնալ Էլոն Մասկի SpaceX ընկերության ներդրող, որը զբաղվում է տիեզերական ղեկավարվող սարքերի մշակմամբ։ Այդ մասին, ինչպես գրում է Лента.ру–ն, հայտնում է The Information բլոգը։
Google–ը մտադիր է ֆինանսապես օժանդակել SpaceX արբանյակների մշակումը, որոնք կկարողանան գերարագ ինտերնետով ապահովել միլիոնավոր մարդկանց, ովքեր զրկված են Ցանցին միանալու հնարավորությունից, նշում է պարբերականը։
Միաժամանակ, գործարքն առայժմ քննարկման փուլում է։ Աղբյուրների տվյալներով, այլ ներդրողների մասնակցությամբ ֆինանսավորման ռաունդի արդյունքում SpaceX–ը կստանա 10 միլիորդ դոլարին մոտ գնահատական։
Եթե ներդրումների մասին տեղեկությունը հաստատվի, ապա դա կլինի Google–ի ոչ առաջին նախաձեռնությունը նորարարական լուծումների ոլորտում աշխարհի հեռավոր տարածաշրջաններում ինտերնետ հասցնելու համար։ Ընկերությունըւ նաև մշակում է Project Loon աէրոստատների օգնությամբ ինտերնետ «բաշխելու» նախագիծ։ -0-