USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Google–ը սև ժապավեն է տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. հայ փորձագետ

24.04.2015, 10:54
Google–ը սև ժապավեն տեղադրեց Օսմանյան կայսրությունում Եղեռնի զոհերի հիշատակին, գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում։
Google–ը սև ժապավեն է տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. հայ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Google–ը սև ժապավեն տեղադրեց Օսմանյան կայսրությունում Եղեռնի զոհերի հիշատակին, գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում։

«Չնայած Google–ը ևս խուսափել էր "ցեղասպանություն" բառը կիրառելուց, բայց դե աննախադեպ է Google–ի կողմից»,– ասել է Մարտիրոսյանը։ ըստ նրա, սև ժապավենը երևում է որոնողականի միայն ռուսական կամ հայկական տարբերակներում` Google.am–ում և Google.ru–ում։

Նա պարզաբանեց, որ դա  դուդլ չի։ «Դուդլները ողբերգական թեմաներով չեն լինում։

Չնայած, որ ես էլ եմ ստորագրել, բայց ստորագրահավաքը կապ չունի այս պատկերի տեղադրման հետ»,– նշել է Մարտիրոսյանը, ավելացնելով, որ նույնիսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը չի կարողանում դրդել Google–ին անել դա։

change.org կայքը մի քանի ամիս առաջ ստորագրահավաք էր նախաձեռնել Google ընկերությանն ապրիլի 24–ին Google–ի գլխավոր էջում դուդլ տեղադրելու կոչով` Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու նպատակով։

Google–ը մշտապես փոխարինում է իր տարբերանշանը դուդլներով (անգլ. doodle «խզբզանքներ գրել, անփութորեն նկարել»)։ Դա սովորաբար կատարվում է տոնական օրերին, հայտնի մարդկանց ծննդյան օրերին և խոշոր պատմական իրադարձությունների առիթով։

Սկզբում դուդլները ստեղծվում էին միայն մեծ տոների առթիվ։ Այսօր կորպորացիան տարբեր իրադարձությունների մասին դուդլներ է հրապարակում։

Ժամանակի հետ դուդլները տարածում ստացան ամբողջ աշխարհում։ Ներկայում դուդլների ստեղծմամբ զբաղվում է տաղանդավոր նկարիչների և ճարտարագետների մի մեծ թիմ։ Այսօրվա դրությամբ ստեղծվել է արդեն ավելի քան 2000 դուդլ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–