Google Chrome զննարկիչը տեղադրում է գաղտնի ընդլայնում` գաղտնալսման համար
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը գաղտնի սահմանել է օգտատերերի համակարգիչների վրա ընդլայնում` նախատեսված ձայնային ֆոնի գաղտնալսման և դրանում «ОК, Google» բառակապակցության որոնման համար։
Այս փաստն անկախ միմյանցից հայտնաբերել են 43 վարկածի Chromium զննարկչի և դրա վրա հիմնվող Google Chrome–ի մի քանի օգտատերեր Debian Linux և Apple OS X օպերացիոն համակարգերում։ Նրանք հայտնել են այդ մասին Debian и Chromium բագ–թրեքերում։
Chromium–ը Google–ի նախագիծ է` ուղղված բաց ելակետային գաղտնագրով զննարկչի մշակմանը։ Որոնողական ընկերությունը նման նախագծի կոնտրիբյուտրներից է։ Chromium–ի հիման վրա ընկերությունը թողարկում է սեփական ապրանքանիշի զննարկիչ` Google Chrome–ը։
Օգտատերերի բողոքները
«Այն բանից հետո, երբ ես նորացրեցի Chromium–ը մինչև 43 վարկած, ես նկատեցի, որ ինտերնետ մտնելիս հավելվածը սկսում է Chrome Hotword Shared Module ընդլայնման ֆոնային ներբեռնում, որը պարունակում է կրկնակի ֆայլ` առանց ելակետային գաղտնագրի։ Ես չգտա այդ ներբեռնումը չեղյալ հայտարարելու հնարավորություն»,– Debian բագ–թրեքում հաղորդել է Yoshihito օգտատերը, որն առաջինն է նկատել խնդիրը։ Նրա համակարգչում տեղադրված է Debian Linux օպերացիոն համակարգ։
Google–ի պատասխանը
Google–ում արձագանքել են բազմաթիվ մեկնաբանություններին Chromium բագ–թրեքում ընդարձակ հաղորդագրությամբ։ Ընկերության ներկայացուցչը հավաստիացրել է, որ Chrome Hotword Shared Module–ն աջատված է և չի աշխատում այնքան ժամանակ, քանի դեռ օգտատերը չի միացնի «ОК, Google» հրահանգի ճանաչման գործառույթը։
Ընկերությունում նաև հայտարարել է, որ պատասխանատվություն չեն կրում ծրագրային ապահովման կազմի համար, որի տարածմամբ զբաղվում է Debian հանրությունը։ «Մեր հիմնական խնդիրն է գաղտնագրի նախապատրաստումը։ Եթե ինչ–որ մեկը (օրինակ, Debian հանրությունը) զբաղվում է զննարկչի տարածմամբ, ապա նրա պատասխանատվությունն է հետևել սեփական կանոններին»,– ասել են ընկերությունում։
«Ինչ վերաբերում է Chrome–ին, ապա դա փակ հավելված է` ի տարբերություն Chromium–ի։ Եվ այն կարող է միացնել ցանկացած պրոպրիետար բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են զննարկչի բազային ֆունկցիոնալությունն իրագործելու համար»,– ավելացրել են Google–ում։ Ինչ վերաբերում է ընդլայնումների ցուցակում Chrome Hotword Shared Module–ի բացակայությանը, ապա դա կրկին նրա համար է, որ իրագործում է սեփական բազային ֆունկցիոնալությունը («ОК, Google») բառակապակցության ճանաչումը), ուստի ընկերությունը որոշում է ընդունել ցույց չտալ այն։
Google հեռացրել է խնդիրը Chromium 43.x հաջորդ նորացումներից մեկում` վեճի թեժացումից խուսափելու համար։-0-