USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Google–ը հրաժարվել է Google Glass–ից

16.01.2015, 14:02
Google կորպորացիան 2015 թվականի հունվարի 19–ին անորոշ ժամանակով կդադարեցնի Google Glass ակնոցի թեստային տարբերակի վաճառքները։ Այդ մասին ասվում է Google+ սոցցանցում նախագծի պաշտոնական էջում։ Ի սկզբանե պատրաստի ապրանքը շուկա հանելու ժամկետը պետք է լիներ 2014 թվականը, հաղորդում է cnews.ru–ն։
Google–ը հրաժարվել է Google Glass–ից

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Google կորպորացիան 2015 թվականի հունվարի 19–ին անորոշ ժամանակով կդադարեցնի Google Glass ակնոցի թեստային տարբերակի վաճառքները։ Այդ մասին ասվում է Google+ սոցցանցում նախագծի պաշտոնական էջում։ Ի սկզբանե պատրաստի ապրանքը շուկա հանելու ժամկետը պետք է լիներ 2014 թվականը, հաղորդում է cnews.ru–ն։

Այդ որոշումն ընդունվել է նախագծի նկատմամբ հնչած քննադատության ալիքից հետո` բազմաթիվ մեկնաբաններ միակարծիք էին, որ Google Glass–ն իրական վտանգ է ներկայացնում մասնավոր կյանքի անվտանգության համար։ Նոր տեխնոլոգիաների նույնիսկ մի քանի կողմնակիցներ հրաժարվել են այդ սարքի օգտագործումից։

Financial Times–ի իրազեկ աղբյուրներից մեկը հայտնել է, որ Google–ը, սակայն, չի հրաժարվում աղմուկ հանած նախագծից` այն ծրագրում է ստեղծել սարքի երկրորդ տարբերակը։ Այն մասին, որ ընկերությունը ծրագրում է շարունակել աշխատանքն ակնոցի նոր տարբերակների ուղղությամբ, ասվում է պաշտոնական հաղորդման մեջ։ Բայց չի նշվում, թե կոնկրետ երբ կարելի է դրանք տեսնել։

«Սկզբին վերադառնալը ճիշտ քայլ է,– կարծում է Kantar Worldpanel–ի վերլուծաբան Կարոլինա Միլանեզին (Carolina Milanesi)։ – Սակայն խոսել այն մասին, թե նախագիծը ձախողվել է, ժամանակավրեպ է»։ Լրացուցիչ իրականության ակնոցի ստեղծումը զանգվածներում կրվող էլեկտրոնիկա ներդնելու հավակնոտ փորձ էր, բայց «սպառողներն առաջվա պես մինչև վերջ չեն հասկանում» այդ տեխնոլոգիան և «պատրաստ չեն մեծ փողեր վճարել», ավելացրել է նա։ -0-