Google-ը հետաքրքիր դուդլ է տեղադրել` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 245–ամյակին
17.12.2015,
13:20
Google-ը հետաքրքիր դուդլ է տեղադրել` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 245–ամյակին։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Google-ը հետաքրքիր դուդլ է տեղադրել` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 245–ամյակին։
Դուդլում «Google» բառը գրված է նոտաների թերթիկների միջոցով, իսկ առջևում նստած է մեծանուն կոմպոզիտորը, ով երաժշտություն է գրում։
5։12 րոպե տևողությամբ տեսահոլովակի ընթացքում օգտատերերը կարող են ոչ միայն վայելել աշխարհահռչակ կոմպոզիտորի հիանալի երաժշտությունը, այլ նաև օգնության հասնել տհաճ իրավիճակներում հայտնված Բեթհովենին։
Դուդլը հատուկ պատկեր է կամ «գրաֆիկա», որն ամեն անգամ նվիրվում է նշանակալից օրերին մարդկության պատմության ընթացքում։ Դուդլը տեղադրվում է հայտնի որոնողական համակարգի գլխավոր էջում։–0–