USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

«Google ուսանողական ծրագրի» թիմը Երևան կայցելի մայիսի 19-20–ը

30.04.2015, 20:16
«Google ուսանողական ծրագրի» թիմը կայցելի Ռուս—Հայկական (Սլավոնական) համալսարան մայիսի 19-20–ը, ասվում է համալսարանի պաշտոնական էջում։
«Google ուսանողական ծրագրի» թիմը Երևան կայցելի մայիսի 19-20–ը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Google ուսանողական ծրագրի» թիմը կայցելի Ռուս—Հայկական (Սլավոնական) համալսարան մայիսի 19-20–ը, ասվում է համալսարանի պաշտոնական էջում։

Google–ի թիմի անդամների հետ հանդիպման մասնակիցները կկարողանան բազմաթիվ նոր փաստեր իմանալ կորպորացիայի, ինչպես նաև թափուր տեղերի ու Վարշավայում (Լեհաստան)  և Դուբլինում (Իռլանդիա) Google–ի գրասենյակում ստաժավորում անցնելու հնարավորության մասին։ Նրանց հնարավորություն կտրվի հարցազրույց անցնել և ինտերնատուրա անցնելու մասին առաջարկություն ստանալ։

Google Inc. –ն ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որը ներդրումներ է կատարում ինտերնետ–որոնման, ամպային հաշվարկների և գովազդային տեխնոլոգիաների ոլորտում։ -0-