USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

«Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը կանցկացվի Երևանում

22.04.2016, 13:35
Գիտությունների ազգային ակադեմիայում 2016թ. ապրիլի 29-ին և 30-ին տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողովը։
«Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գիտությունների ազգային ակադեմիայում 2016թ. ապրիլի 29-ին և 30-ին տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողովը։

Գիտաժողովի նպատակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ: Հարթակը հնարավորություն կտա ՏՏ ոլորտի գիտաշխատողներին ներկայացնել իրենց կողմից իրականացվող և կիրառական հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների արդյունքները: Գիտաժողովի շրջանակներում ներկայացվելու են համագործակցության հնարավորությունները այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են hամակարգչային տեսողություն (computer vision), մեքենայական ուսուցում (machine learning), տեղեկատվական անվտանգություն (information security), միկրոէլեկտրոնիկա (microelectronics): Գիտաժողովի ընթացքում նախատեսվում են նաև պանել-քննարկումներ:

Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցելու գիտաժողովին:


Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել www.stcc.am կայք, իսկ հարցերի դեպքում՝ գրել stc@asnet.am հասցեով։ -0-