USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի (ՎԻԴԵՈ)

08.10.2025, 21:00
Ավարտվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր. ՎԻԴԵՈ
Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ  35 000 մասնակցի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Շուրջ 35 000 այցելու մի քանի օր շարունակ մասնակիցը դարձավ համապետական գիտական տոնին. ավարտվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Միջոցառումն այս տարի համախմբել էր Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական ու ստեղծարար կառույցների և կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչների: Նախորդ տարվա համեմատ գրանցվել էր կրկնակի՝ շուրջ 400 դպրոց ու 120 մանկապարտեզ։ Ապակենտրոնացված միջոցառումներն այժմ էլ շարունակվում են ողջ հանրապետությունում և կավարտվեն հոկտեմբերի 20-ին:

«Որպես ազգային օպերատոր և տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ընկերություններից մեկը՝ այս տարի ևս այս գիտական տոնի կողքին էինք: Մեր նպատակն է Հայաստանում երիտասարդների, դպրոցականների շրջանում բարձրացնել գիտության հանդեպ հետաքրքրությունն ու նպաստել ոլորտի զարգացմանը, և ուրախ ենք, որ փառատոնն այս տարի արդեն համապետական բնույթ է կրում»,-ասում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

««Գիտության շաբաթ․ Հայաստանը» տարեցտարի ավելի է մոտենում իր նպատակին՝ դառնալ Հայաստանի ամենասպասված, բովանդակալից և ստեղծարար հարթակներից մեկը։ Այն ունի կարևոր նպատակ՝ որքան հնարավոր է շատ երիտասարդների ուղղորդել դեպի գիտություն և ճարտարագիտություն, ինչպես նաև ոգեշնչել հասարակությանը՝ Հայաստանը գիտությամբ ու տեխնոլոգիաներով զարգացնելու առաքելությամբ»,-ասում է «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը:

Ապակենտրոնացված միջոցառումներին ամենաակտիվ և ստեղծարար մոտեցմամբ մասնակցած պետական դպրոցը և մանկապարտեզը հատուկ մրցանակի կարժանանան «Գիտուժ» նախաձեռնության և Team Telecom Armenia-ի կողմից:

Team Telecom Armenia-ի մասին


Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։