USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործունեությունը նպաստում է ԼՂՀ–ի սոցիալ–տնտեսական զարգացմանը. վարչապետ

24.06.2013, 17:16
Կապի ոլորտում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից իրականացված մեծածավալ աշխատանքները նպաստում են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, շաբաթ օրը «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ–ի հիմնադիր-սեփականատեր Պիեռ Ֆատուշի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից։
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործունեությունը նպաստում է ԼՂՀ–ի սոցիալ–տնտեսական զարգացմանը. վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Կապի ոլորտում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից իրականացված մեծածավալ աշխատանքները նպաստում են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, շաբաթ օրը «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ–ի հիմնադիր-սեփականատեր Պիեռ Ֆատուշի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից։

Ֆատուշն Արցախում է գտնվում երրորդ սերնդի բջջային կապի գործարկման կապակցությամբ:

Ղարաբաղի վարչապետը առանձնակի կարևորել է Ֆատուշի մասնակցությունը ԼՂՀ-ում բարեգործական մի շարք ծրագրեր կյանքի կոչելու գործում` նշելով, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը կապի մատակարար հանդիսանալուց բացի, նաև հանրապետության խոշորագույն գործատուներից և հարկ վճարողներից է:

Պատասխան խոսքում Ֆատուշը շնորհակալություն է հայտնել Արցախի իշխանություններին` «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործունեությանը մեծապես օժանդակելու համար:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: –0–