gg-ին դուրս է գալիս ռուսական շուկա
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական gg ստարտափը, որը առավել հայտնի է Հայաստանում որպես ggTaxi սերվիս մուտք է գործում ռուսական շուկա:
Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը, մարտի 14-ից Մոսկվայում կաշխատեն #ggTruck և #ggEvacuator պրոդուկտները:
«Ամեն ընկերության կյանքում լինում են վճռական պահեր, երբ պետք է լարել բոլոր ուժերը և հասնել բաղձալի նպատականին։ Նման պահեր մեր ընկերության պատմության ընթացքում բազմիցս եղել են։ Այդպիսի մի պահ է հասունացել։ Մենք դարձանք առաջատար մեր երկրում, մեր Երևանը մեկ միլիոնանոց քաղաք է։ Ժամանակն է բարձրացնել նշաձողը։ Այս անգամ մենք պետք է զարմացնենք 20 միլիոնանոց Մոսկվան։ Խնդիրը իրոք դժվար է և հետաքրքիր», - գրել է նա Facebook-ի իր էջում։
Նա նշել է նաև, որ Մոսկվայից հետո ընկերության թիրախը կդառնան աշխարհի մյուս մեգապոլիսները և gg-ն կդառնա համաշխարհային։
Խաչաթուր Գրիգորյանը նշել է, որ gg -ին դուրս է գալիս մեծ շուկաներ առանց մեծ արտաքին ներդրումների:
Ընկերությունը նշում է նաև, որ ggTruck և ggEvacuator պրոդուկտները կայացնելու համար անհրաժեշտ են գործընկերներ՝ մարդիկ ովքեր ունեն բեռնատար կամ էվակուտոր և կցանկանան համագործակցել gg-ի հետ:-0-