USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Galaxy S5–ը կներկայացվի փետրվարի 24–ին

05.02.2014, 11:52
Samsung–ը Galaxy S5–ը կներկայացվի այս ամիս։ Հեռախոսը կցուցադրվի նախատեսվածից մի քանի շաբաթ ավելի շուտ ընկերության ֆինանսական ցուցանիշների վատացման ֆոնին, գրում է vestifinance.ru–ն։
Galaxy S5–ը կներկայացվի փետրվարի 24–ին

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Samsung–ը Galaxy S5–ը կներկայացվի այս ամիս։ Հեռախոսը կցուցադրվի նախատեսվածից մի քանի շաբաթ ավելի շուտ ընկերության ֆինանսական ցուցանիշների վատացման ֆոնին, գրում է vestifinance.ru–ն։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Samsung–ի մարկետոլոգներն արդեն ուղարկել են Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress միջոցառման մասնակցելու հրավերները, որի շրջանակներում տեղի կունենա «Samsung unPacked 5» խորագրով միջոցառումը։ Ակնհայտ է, որ խոսքը հենց Galaxy S5–ի մասին է։ Կոնֆերանսը տեղի կունենա փետրվարի 24–ին։

Կորեական ընկերության համար Galaxy S–ի 5–րդ տարբերակը չորրորդից շատ ավելի կարևոր է։ Galaxy S4–ում նկատվեցին հեռախոսների էվոլյուցիոն զարգացման թերություններ, և այժմ կորեացիներին հարկավոր է հենց հեղափոխություն։ Չորրորդ եռամսյակում Samsung Electronics–ի մաքուր շահույթը կազմել է միայն 7,22 տրիլիոն վոն կամ 6,7 մլրդ դոլար։ Շարժական ստորաբաժանումը վաստակել է 5,47 տրիլիոն վոն։ Արդյունքը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի։ Իսկ եթե համեմատենք ռեկորդային երրորդ եռամսյակի հետ, ապա նվազումը հսկայական է` 6,7 տրիլիոն վոնից մինչև 5,47 տրիլիոն։–0–