«l’Histoire» ֆրանսիական ամսագիրը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ինտերակտիվ քարտեզը
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. «l’Histoire» ֆրանսիական ամսագիրը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ինտերակտիվ քարտեզը «Հայոց ցեղասպանություն`արտաքսում և ջարդ» խորագրով։
Օգտատերերը կարող են լիարժեք տեղեկատվություն ստանալ, մասնավորապես արտագաղթի և ջարդի կետերի, վերաբնակեցման ուղղությունների և ճամբարների, դիմակայության հիմնական օջախների, ինչպես նաև մի շարք աշխարհագրական և պատմական տվյալների մասին` օգտվելով քարտեզի տակ գտնվող ինտերակտիվ հղումների համակարգից։
«Սարիղաշում տարած պարտությունից հետո երիտթուրքերի կառավարությունը որոշեց գրոհել հայերին, առաջին հերթին` արևելյան շրջանների բնակրությանը, այսինքն` պատմական Հայաստանի շրջանները, որտեղ բնակվում էր հայկական բնակչության մեծ մասը։ Այց վեց վիլայեթների տղամարդիկ սպանվեցին, իսկ կանայք, տարեցներն ու երեխաները արտաքսվեցին հարյուրավոր կիլոմետրեր հեռու` դեպի Մեսոպոտամի անապատ։ Քչերը հասան մինչև վերջ, իսկ նրանք, ովքեր հասան Մերձավոր Արևելքում գտնվող Օսմանյան կայսրության վերաբնակեցման ճամբարներ, հետագայում սպանվեցին», – գրում է ամսագիրը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-