USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Fortune ամսագիրը Մարկ Ցուկերբերգին տարվա գործարար է ճանաչել

11.11.2016, 15:49
Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գլխավորում է տարվա գործարարների ցուցակն ըստ Fortune ամսագրի, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Fortune ամսագիրը Մարկ Ցուկերբերգին տարվա գործարար է ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գլխավորում է տարվա գործարարների ցուցակն ըստ Fortune ամսագրի, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Այս տարի (լավագույն գործարարների ընտրության` խմբ) գործընթացը մեզ մոտեցրեց մի մարդու, ով ընդամենը 32 տարեկան է, բայց արդեն կարողացել է 375 մլրդ դոլարի արժողություն, 22 մլրդ դոլարի եկամուտ և 1.8 մլրդ օգտատերեր ունեցող հզոր ընկերություն կառուցել։ Դա Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է»,– ասվում է ամսագրի հաղորդման մեջ։ 

Երկրորդ հորիզոնականում է Amazon–ի ղեկավար և ստեղծող Ջեյմս Բեզոսը։ Փորձագետները նշել են ոչ միայն էլեկտրոնային առևտրի շուկայում ընկերության գերակշռող դիրքերը, այլ նաև վերջին մշակումները, օրինակ, Amazon Echo ակուստիկ համակարգը, որը կատարում է ձայնային «խելացի» օգնականի գործառույթներ։

Առաջատարների եռյակը եզրափակում է Ulta Beauty ընկերության գործադիր տնօրեն Մերի Դիլոնը։ Նա պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի կեսին և մինչ օրս կարողացել է կրկնապատկել ֆիրմայի վաճառքները և հասույթը։ -0-