USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Forbes-ը որոշել է RU տարածքի ամենաթանկ ընկերություններին

27.02.2015, 16:00
Forbes–ը հրապարակել է RU տարածքի ամենաթանկ ընկերությունների սեփական վարկանիշը։ Հրատրակչության  տվյալներով, «Յանդեքսը» Ռուսաստանի ամենաթանկ համացանցային ընկերությունն է` 5,2 միլիարդ դոլար արժողությամբ։ Ինչպես հաղորդում է լենտա.ռու–ն, այս մասին, վկայում է կայքի տվյալների բազան։
Forbes-ը որոշել է RU տարածքի ամենաթանկ ընկերություններին

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Forbes–ը հրապարակել է RU տարածքի ամենաթանկ ընկերությունների սեփական վարկանիշը։ Հրատրակչության  տվյալներով, «Յանդեքսը» Ռուսաստանի ամենաթանկ համացանցային ընկերությունն է` 5,2 միլիարդ դոլար արժողությամբ։ Ինչպես հաղորդում է լենտա.ռու–ն, այս մասին, վկայում է կայքի տվյալների բազան։

«Յանդեքսին» հաջորդում են «Մեյլ.ռու»–ն, որին Forbes–ի փորձագետները գնահատել են 3,3 միլիարդ դոլար և համացանցային ռեթեյլոր «Յուլմարտը» (1,4 միլիարդ դոլար)։

Այնուհետև վարկանիշում հետևյալ կայքորն են`«Սիտիլնիկ» տեխնիկայի առցանց–խանութը (990 մլն. դոլար), հայտարարությունների Avito կայքը (830 մլն. դոլար), Ozon առցանց–խանութը (694 մլն. դոլար), հագուստի և կոշիկի վաճառքի  Wildberries կայքը (665 մլն. դոլար), ավտոպահեստամասերի խոշորագույն Exist վաճառողը (660 մլն. դոլար), «Холодильник.ру» առցանց խանութը (380 մլն դոլար), «Յուտինետ» ընկերությունների խումբը (300 մլն դոլար), որտեղ ներառված են «Սոտմարկետ» շարժական տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունը, 96.ru տեխնիկայի ինտերնետ խանութներն ու «Յուտինետը»։

Հրատարակությունը նշում է, որ բոլոր թվերն արտացոլում են Forbes–ի փորձագիտական գնահատականը։ Վարկանիշը կազմվել է` ելնելով ընկերությունների կողմից տրամադրվող տվյալներից, այլ դեպքերում օգտագործվել են շուկայի մասնակիցների և վերլուծաբանների հարցման արդյունքում ստացված գնահատականները, ինչպես նաև «Ինտերֆաքս» գործակալության «Շուկաների և ընկերությունների մասնագիտական վերլուծության համակարգերի» տեղեկատվության արդյունքում։ Միաժամանակ հաշվի չեն առնվել միջազգային ընկերությունների մասնաճյուղերը, որոնք սկզբում ստեղծվել են որպես օֆլայն կազմակերպություններ («Էլդորադոյի» նման) և վճարային համակարգերը (օրինակ QIWI–ն)։–0–