USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Firefox-ը գործարկել է Skype–ի «սպանողին»

28.09.2015, 12:35
Mozilla–ն գործարկել է  Mozilla–ի նորացված տարբերակը` Firefox Hello բարելավված գործառույթով, հաղորդում է CNews.ru կայքը։
Firefox-ը  գործարկել է Skype–ի «սպանողին»

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Mozilla–ն գործարկել է  Mozilla–ի նորացված տարբերակը` Firefox Hello բարելավված գործառույթով, հաղորդում է CNews.ru կայքը։

Պորտալի համաձայն, Firefox Hello–ը դեռ գտնվում է բետա–թեստավորման փուլում։ Firefox Hello–ն չի պահանջում լրացուցիչ ծրագրային ապահովման կամ պլագինի ներբեռնում և թույլ է տալիս օգտագործել կոնտակտները Google աքաունթից։

Firefox 41. տարբերակում Firefox Hello գործառույթում հայտնվել է ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման աջակցություն։ Օգտատերերը կարող են փոխանակվել տեքստային հաղորդագրություններով և հղումներով։ Սակայն այդ հնարավորությունը հասանելի է լինում միայն ժամանակ, երբ տեղի է ունենում տեսաչաթի ինիցիալիզացիա։ Այսպիսով, Hello–ում ակնթարթային հաղորդագրությունների փոխանակումը, ամենայն հավանականությամբ, լրացում է տեսազանգներին, այլ ոչ թե առանձին գործառույթ։

Սակայն, կայքի համաձայն, Hello–ն հեռու է կատարելությունից։ Գործառույթը կարելի է գործարկել բոլոր համակարգիչներում։ Օրինակ, Lenovo Yoga 13–ի վրա այն չի աշխատել, քանի որ չի գտել տեսախցիկը (թեև այն առկա է նոութբուքում)։

Օրերս Skype–ում խոշոր խափանում է տեղի ունեցել։ Microsoft–ում վերացրել են խնդրի պատճառը, բայց հրաժարվել են նշել այն։-0-