USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Firefox OS–ի նոր տարբերակն ավելի գեղեցիկ կլինի

14.04.2014, 12:37
Firefox OS գործառնական համակարգի երկրորդ տարբերակում կլինեն մի շարք նոր հնարավորություններ, որոնց շարքում են նորացված լոնչերը (մեկնարկային ծրագիր), պրեդիկտիվ մուտքագրմամբ ստեղնաշար, հեռախոսի որոնման և հավելվածներով և Համացանցում ունիվերսալ որոնման հնարավորությամբ, հաղորդում է CNews–ը։
Firefox OS–ի նոր տարբերակն ավելի գեղեցիկ կլինի
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Firefox OS գործառնական համակարգի երկրորդ տարբերակում կլինեն մի շարք նոր հնարավորություններ, որոնց շարքում են նորացված լոնչերը (մեկնարկային ծրագիր), պրեդիկտիվ մուտքագրմամբ ստեղնաշար, հեռախոսի որոնման և հավելվածներով և Համացանցում ունիվերսալ որոնման հնարավորությամբ, հաղորդում է CNews–ը։

Բացի այդ, Firefox OS 2.0–ում տեքստի կլինի պատճենման–տեղադրման հնարավորություն, և կթարմացվի արգելափակման էկրանը, հայտնում է Cnet–ը։

Արգելափակման թարմացված էկրանին օգտագործողը խցիկի հավելվածի ուղղակի գործարկման հնարավորություն կունենա։ Բացի այդ, գործարկված նվագարկիչի վրա արգելափակման էկրանին կերևան դրա կառավարման մարմինները։

Ելնելով Mozilla–ի ներկայացուցիչ Շորեն Հենշուլի (Soren Hentzschel)` օրերս կատարած սքրինշոթերից, ընկերությունը զգալի ռեսուրսներ է ներդրել համակարգի գրաֆիկական ինտերֆեյսի թարմացման մեջ։ Միաժամանակ, մշակողներն ակնհայտ ոգեշնչվել են գոյություն ունեցող պլատֆորմներից` թաղանթ օժտված է վառ գույներով մինիմալիստական դիզայնով և թափանցիկության էֆեկտով։

Ընդհանուր առմամբ, տեսաբանները նշում են, որ մշակողները փորձել են Firefox OS 2.0–ը տեսանելիորեն ավելի գրավիչ և հասկանալի դարձնել շահագործման համար։ Նոր տարբերակի նորամուծությունները պետք է օգնեն Firefox–ին մեծացնել սեփական ներկայացվածությունը սմարթֆոնների համաշխարհային շուկայում, նշում են դիտորդները։

Firefox OS 2.0 տարբերակի եզրափակիչ թեստավորումը մշակողները մտադիր են սկսել հուլիսի վերջին։ Թե երբ վաճառքում հայտնվեն օպերացիոն նոր համակարգով սմարթֆոնների մոդելները, Mozilla–ում առայժմ չեն նշում։ Ենթադրվում է, որ դա կլինի մինչև տարեվերջ։

Ներկայում Firefox-սմարթֆոնները վաճառվում են Իսպանիայում, Բրազիլիայում, Հունգարիայում, Վենեսուելայում, Կոլումբիայում և Հունաստանում։ Փետրվարին Mozilla–ն պայմնավորվածություն է ձեռք բերել նաև Ինդոնեզիայում բջջային սարքերի վաճառքի վերաբերյալ։

Firefox OS–ն օժտված է համակարգային ցածր պահանջներով և անվճար է, ինչը թույլ է տալիս էժան սմարթֆոններ թողարկել։ Այդ իսկ պատճառով, նախևառաջ, նախատեսված է զարգացող երկրների համար։ Մինչև 2014 թվականի վերջ սարքերը ծրագրվում է թողարկել նաև ԱՄՆ–ում։ -0-