USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Facebook–ը դեմքերի տարբերակման տեխնոլոգիա է գործարկում

18.04.2018, 17:04
Տվյալների արտահոսքի սկանդալից հետո Facebook–ը ներկայացրել է սոցցանցի օգտատերերի գաղտնիության նոև պայմաններ, ասվում է ընկերության բլոգում։
Facebook–ը դեմքերի տարբերակման տեխնոլոգիա է գործարկում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տվյալների արտահոսքի սկանդալից հետո Facebook–ը ներկայացրել է սոցցանցի օգտատերերի գաղտնիության նոև պայմաններ, ասվում է ընկերության բլոգում։

Ինչպես հայտնում է  rns.online–ն, սոցցանց կվերադառնա դեմքերի տարբերակման ֆունկցիան, որ օգտատերերի լուսանկարները չհրապարկվեն առանց նրանց թույլտվության։ Առաջին փուլում տեխնոլոգիան կտարածվի Եվրոպայի և Կանադայի օգտատերերի վրա։ Այն արդեն թեստավորվել է 2012 թվականին, սակայն ֆունկցիան անջատել են Իռլանդիայի իշխանությունների պահանջով։

Ընկերությունը կխստացնի նաև գաղտնիության կարգավորումները և անչափահաս օգտատերերի մասին տվյալների հավաքման քաղաքականությունը։ Այժմ օգտատերն ինքնուրույն կընտրի` թույլ կտա Facebook–ին իր քաղաքական և կրոնական հայացքների, ինչպես նաև հարաբերությունների կարգավիճակի մասին տվյալներ հավաքել։ Facebook–ի անչափահաս օգտատերերն իրենց ծնողների կամ խնամակալների էջերի հղումներ պետք է ներկայացնեն։

Ավելի վաղ Facebook–ը հայտնվել էր բրիտանական Cambridge Analytica ՏՏ ընկերության հետ կապված սկանդալի կենտրոնում։ Ինչպես հայտնում էր The New York Times–ը, ֆիրման տեղեկություն էր հավաքում ընտրողների քաղաքական նախընտրությունների վերլուծության ալգորիթմ մշակելու համար։ -0-