USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Facebook սոցցանցը հայտարարել է սեփական վճարային համակարգի գործարկման մասին

18.03.2015, 12:31
Facebook սոցցանցը երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ–ում սեփական վճարային համակարգի գործարկման մասին, հաղորդում է Փրայմը։
Facebook սոցցանցը հայտարարել է սեփական վճարային համակարգի գործարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Facebook սոցցանցը երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ–ում սեփական վճարային համակարգի գործարկման մասին, հաղորդում է Փրայմը։

Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել Facebook Messenger հավելվածը, որի միջոցով օգտատերերը կարող են դրամական միջոցներ ուղարկել իրենց ընկերներին։ Facebook–ը լրացուցիչ միջոցներ չի գանձի գործարքի դիմաց։

Նշվում է, որ համակարգը ԱՄՆ–ի տարածքում կսկսի գործել առաջիկա ամիսներին։ Այն հասանելի կլինի Facebook–ի օգտատերերի համար, որոնք օգտագործում են iOS, Android օպերացիոն համակարգերով գործող շարժական սարքավորումներ, ինչպես նաև նրանց համար, ովքեր օգտվում են սոցցանցից անհատական համակարգիչների միջոցով։

Դրամական միջոցները կգանձվեն հաճախորդի կողմից նշված բանկային դեբետային քարտից և կփոխանցվեն մեկ այլ օգտատիրոջ հաշվին մեկից երեք աշխատանքային օրերի ընթացքում։ Որպեսզի այս ընթացակարգն անվտանգ լինի, սերվերի հետ օգտատիրոջ միացումը կոդավորվելու է, իսկ մասնագետների առանձին թիմ հետևելու է դրամական միջոցների փոխանցման կասկածելի գործառնություններին։–0–