USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Facebook-ը կպատմի օգտատիրոջն իրեն շրջապատող վայրերի մասին

30.01.2015, 12:28
Facebook խոշորագույն սոցցանցը սկսել է թեստավորել Place Tips ֆունկցիան, որի օգնությամբ օգտատերերը հուշումներ կստանան այն վայրի մասին, որտեղ գտնվում են։ Այդ մասին, ինչպես հաղորդում է  лента.ру–ն, ասվում է Facebook–ի բլոգում։
Facebook-ը կպատմի օգտատիրոջն իրեն շրջապատող վայրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Facebook խոշորագույն սոցցանցը սկսել է թեստավորել Place Tips ֆունկցիան, որի օգնությամբ օգտատերերը հուշումներ կստանան այն վայրի մասին, որտեղ գտնվում են։ Այդ մասին, ինչպես հաղորդում է  лента.ру–ն, ասվում է Facebook–ի բլոգում։

Ֆունկցիայի գաղափարն այն է, որ, երբ օգտատերը մոտենում է տեսարժան վայրի, խանութի, ռեստորանի կամ հետաքրքրություն առաջացնող մեկ այլ վայրի, Facebook–ը նրան վարդագույն push-իրազեկում կուղարկի։

Բացելով հաղորդագրությունը` օգտատերը կարող է տեսնել վայրի լուսանկարները, դրա նկարագրությունը, բաժանորդագրվել դրա ֆեյսբուքյան էջին, ինչպես նաև իմանալ, թե ընկերներից ո՞վ է այստեղ եղել և նույնիսկ լուսանկարվել։ Բացի այդ, նա կտեսնի այդ վայրում ծրագրված միջոցառումներն ու լուրերը։

Ըստ էության, նշում է Business Insider–ը, Facebook–ը «բերում է» այս կամ այն վայրի պաշտոնական էջը բջջայիններում նոր ֆորմատով` տեղայնացման հիշեցմամբ։

Ֆունկցիան բջջային հավելվածներում կմիանա լռելյայն, որովհետև դրա անջատման համար կպահանջվի մտնել սարքի կարգավորումների մեջ։ Facebook–ն ընդգծել է, որ տեղեկատվական հուշող քարտի բացումն օգտատիրոջ գտնվելու վայրը պարզել թույլ տվող  ավտոմատ չեքին կամ այլ հրապարակում չի ենթադրում։

Սակայն ֆունկցիան հետևում է օգտատիրոջ տեղաշարժվելուն GPS–ի և  Wi-Fi–ի միջոցով։ Բացի այդ, Facebook–ը թեստավորում է նաև Bluetooth-բիկոնները, որ հաղորդագրություններ ուղարկի, երբ օգտատերը միացած չէ համացանցին։

Place Tips ֆունկցիան մրցում է Foursquare և Yelp մասնագիտացված ծառայությունների հետ։ Սակայն Facebook–ն իմաստուն է վարվել` դուրս չբերելով այն միանգամից որպես առանձին հավելված և ուղղակի մրցակցության։

Ներկայում ֆունկցիայի թեստավորումն անցնում է Նյու Յորքի` զբոսաշրջիկների համար գրավիչ շրջաններում` Թայմս սքվերի կենտրոնական այգում, Բրուքլինի կամրջի վրա, Ազատության արձանի մոտ և JFK օդանավակայանում։ -0-