USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Facebook-ը գործարկել է Messenger-ի միջոցով խմբակային զանգեր կատարելու ծառայությունը

21.04.2016, 15:06
Facebook սոցիալական ցանցի օգտատերերի համար  պաշտոնական Messenger-ում կատարվել են կարևոր փոփոխություններ:
Facebook-ը գործարկել է Messenger-ի միջոցով խմբակային զանգեր կատարելու ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցի օգտատերերի համար պաշտոնական Messenger-ում կատարվել են կարևոր փոփոխություններ: Այժմ կարելի է միաժամանակ զանգահարել Facebook-ի մի քանի օգտատերերի և կազմակերպել աշխատանքը կամ ազատ ժամանցը առանց անդադար «ես քեզ հետ կզանգահարեմ» արտահայտության և առանց Skype-ի օգտագործման, հաղորդում է lifehacher.ru կայքը:

Ամենամոտ ժամանակում (24 ժամվա ընթացքում) յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն կունենա թարմացնել Messenger-ը: Ծրագրի նոր տարբերակը թույլ կտա իրականացնել VoIP զանգեր ցանկացած խմբակային չաթում: Նորարարությունը հասանելի կլինի iOS–ով և Android–ով աշխատող սմարթֆոնների համար:

Զանգ կատարելու համար հարկավոր է սեղմել չաթի մասնակցի անվան դիմաց գտնվող լսափողի նշանի վրա, ընդ որում, կարելի է ընտրել մեկ կամ մի քանի մասնակցի: Օգտատերը մուտքային զանգի վերաբերյալ ծանուցում կստանա և կկարողանա պատասխանել` միանալով խմբակային զանգին: Սկզբանական զանգը բաց թողնելու դեպքում, օգտատերը կկարողանա հրավեր ստանալուց հետո ցանկացած պահի միանալ զրույցին, ընդհուպ մինչև զրույցի ավարտը:

Զրույցը կառավարում է մյուսներին առաջինը զանգահարած օգտատերը: Ցանկացած պահի նա կարող է տեսնել զրույցի բոլոր ընթացիկ մասնակիցներին և նոր զրուցակիցներ ավելացնել, ինչպես նաև նորից զանգահարել նրանց, ով լսափողը չի վերցրել:

Մշակողների խոսքով, ձայնային ասուլիսին կարող է մասնակցել մինչև 50 մասնակից (չնայած մինչ այժմ իրար հետ կարող էին կապվել 12 մասնակցից ոչ ավել): Շատ հավանական է, որ ծրագրի զարգացման հաջորդ քայլը կդառնան տեսազանգերը, որոնք գործառույթների տրամաբանական ընդլայնում է, քանի որ, արդեն հիմա, Messenger-ով խմբակային զանգեր կատարելու հնարավորությունը լիովին կարող է իր կողմը գրավել Skype-ի օգտատերերի մի մասին: -0-