USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Facebook–ի հիմնադիրը օգտատերերին խոստացել է «դիսլայք» կոճակը

16.09.2015, 10:26
Facebook սոցիալական ցանցում կարող է հայտնվել «դիսլայք» կոճակը` ի պատասխան օգտատերերի բազմաթիվ խնդրանքների, հայտարարել է նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
Facebook–ի հիմնադիրը օգտատերերին խոստացել է «դիսլայք» կոճակը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցում կարող է հայտնվել «դիսլայք» կոճակը` ի պատասխան օգտատերերի բազմաթիվ խնդրանքների, հայտարարել է նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Հայտնի սոցիալական ցանցի օգտատերերը բազմիցս դիմել էին, որպեսզի հնարավորություն ունենան Facebook–ում օգտագործել ոչ միայն «լայք» (հավանում եմ), այլ նաև «դիսլայք» (չեմ հավանում) կոճակը։

Ընկերությունը որոշել է արձագանքել բազմաթիվ խնդրանքներին և նախատեսում է  շուտով փորձարկել գործառույթը, որն արտահայտում է բացասական զգացմունքներ Facebook–ում այս կամ այն գրության վերաբերյալ, գրում է New York Times հրատարակությունը։

Սոցցանցի հիմնադիրները երկար ժամանակ հրաժարվել են նման նորամուծությունից` պատճառաբանելով, որ իրենք խրախուսում են դրական զգացմունքները և 1,5 մլրդ օգտատերերի արձագանքները, քան բացասական արձագանքը։

Սակայն Ցուկերբերգը մի քանի բանավեճերից հետո հայտարարել է, որ շատ դեպքերում, ինչպիսին է օրինակ Սիրիայից փախստականների հետ կապված իրավիճակը, մարդիկ ցանկանում են իրենց կարեկցությունը հայտնել, բայց «լայք» կոճակը ենթադրում է այլ զգացմունքներ։

Ցուկերբերգը նշել է, որ հնարավոր է, օգտատերերի համար անհարմար էր «հավանել» պոստը, որի բովանդակությունը դրական չէ։