Facebook-ի ղեկավարը խոստացել է Պանամայի բնակիչներին ապահովել անվճար ինտերնետով
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկենբերգը խոստացել է Պանամայի բնակիչներին ապահովել անվճար հասանելի ինտերնետով, հաղորդում է Փրայմը։
«Մենք շատ ուրախ են, քանի որ առաջիկա շաբաթներին, կամ ամսիներին մենք Պանամայում` նախագահի ադմինիստրացիայի հետ գործարկելու ենք Internet.org նախագիծը»,–հայտարարել է Ցուկենբերգը` հինգշաբթի Պանամայում կայացած ձեռներեցների ֆորումի ժամանակ։
Ցուկենբերգի խոսքերով` այս նախագիծը պանամացիներին թույլ կտա անվճար հասանելիություն ստանալ ինտերնետում, մասնավորապես` առողջության, անվտանգության, տրանսպորտի և կրթության հարցերին վերաբերող տեղեկատվությանը։
Այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ է եղել 2–3 տարի, և նմանատիպ ծրագրեր արդեն իրականացվում են Աֆրիկայի մի շարք երկրներում, ինչպես նաև Գվատեմալայում և Կոլմբիայում, Ցուկենբերգի խոսքերը մեջբերում է մեքսիկական Televisa ալիքը-0-