Tesla–ն գտել է էլեկտրամոբիլն արագ լիցքավորելու ճանապարհը
20.05.2013,
20:48
Tesla Motors էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրողը պատրաստվում է իր ավտոտրանսպորտը զինել փոխարինվող մարտկոցային լիցքավորիչներով։ Սնուցման տարրերի փոխարինման համար ընկերությունն առաջիկայում մասնագիտացված հանրամատչելի կայաններ կկառուցի։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին տրված փաստթղթերում (U.S. Securities and Exchange Commission, SEC)։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Tesla Motors էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրողը պատրաստվում է իր ավտոտրանսպորտը զինել փոխարինվող մարտկոցային լիցքավորիչներով։ Սնուցման տարրերի փոխարինման համար ընկերությունն առաջիկայում մասնագիտացված հանրամատչելի կայաններ կկառուցի։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին տրված փաստթղթերում (U.S. Securities and Exchange Commission, SEC)։
Ենթադրվում է, որ էլեկտրամոբիլի մարտկոցի փոխարինումը կզբաղեցնի ոչ շատ, քան 10 րոպե։ Տվյալ պահին սա պարպված մարտկոցների դեպքում էլեկտրամոբիլով ընթացքը շարունակելու ամենաարագ ձևն է։ Համեմատելու համար հարկ է նշել, որ Model S մարտկոցները կիսով չափ լիցքավորվում են 30 րոպեում, ինչից հետո 240 կմ ընթացք է ապահովվում։
Խոսակցությունն այն մասին, թե Tesla–ն Model S–ի գնորդներին օպցիոնալ փոխվող մարտկոցներ է ներկայացնելու, սկսվել էր դեռ 2009 թվականին։ Այն ժամանակ խոսքը մարտկոցների նախագնման մասին էր, այսինքն, ենթադրվում էր, որ էլեկտրասեդանների տերերի համար կայաններում կտեղադրվեն ավելի վաղ ձեռք բերված մարտկոցը, այլ ոչ թե պահեստից պատահականորեն ընտրածը, հայտնում է cnews.ru–ն։
Եթե սխեման իսկապես այդպիսին լինի, ապա երկարատև ճանապարհորդության ընթացքում, որը կապահովեն էներգիայի լրացուցիչ աղբյուրները, առանց այն էլ թանկ ավտոմեքենայի տերերին հարկ կլինի հավելյալ վճարում կատարել։ Ներկայում Model S–ի գները, լիցքավորիչի տարողությունից ելնելով, սկսվում են 62.4 հազար դոլարից և հասնում են 87.4 հազար դոլարի։ Այդպիսի ամենաթանկ տարբերակը գրեթե 425 կմ լրացուցիչ ընթացքի մոդելն է, որն ընդունակ է 4.2 վայրկյանում մինչև 100 կմ/ժամ արագություն բացել։ -0