USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Վիվասել–ՄՏՍ–ի բաժանորդներն ավելի քան երկու անգամ պակաս կվճարեն Հայաստանից ԱՄՆ և Կանադա զանգելու համար

02.12.2014, 20:41
Դեկտեմբերի 1-ից մինչև 2015 թ.-ի հունվարի 31-ը «Քառյակ», «Դուետ» և «SIP Talk» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն ՎիվաՍել-ՄՏՍ ֆիքսված 060 ցանցից զանգահարելու ԱՄՆ և Կանադա 4,9 դրամ/րոպե սակագնով՝ նախկին 13,99 դրամի փոխարեն:
Վիվասել–ՄՏՍ–ի բաժանորդներն ավելի քան երկու անգամ պակաս կվճարեն Հայաստանից ԱՄՆ և Կանադա զանգելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 1-ից մինչև 2015 թ.-ի հունվարի 31-ը «Քառյակ», «Դուետ» և «SIP Talk» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն ՎիվաՍել-ՄՏՍ ֆիքսված 060 ցանցից զանգահարելու ԱՄՆ և Կանադա 4,9 դրամ/րոպե սակագնով՝ նախկին 13,99 դրամի փոխարեն: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ «Քառյակ» սակագնային պլանի շրջանակներում զանգ կատարելիս հեռախոսահամարն այժմ կարելի է հավաքել հետևյալ ձևաչափով՝ 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]: 

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-